13:25 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Բեռլինում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը

Անգելա Մերկելը շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից

© Photo / official site of the President of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
25330

Բեռլինում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 28-ին, կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ողջունելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից։

Նա նշել է, որ հատկապես տպավորված է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, և այս պահին գերմանական կողմը քննարկում է համագործակցության հնարավորությունները։

«Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր»,- ասել է նախագահ Սարգսյանը և նշել, որ ուրախ է կրկին հանդիպելու և շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ քննարկումները։

Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ: «Մեր երկիրը կարող է հարթակ լինել տարբեր ստարտափների համար»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։

Հայաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորել են նաև մշակութային ու գիտակրթական ոլորտներում ձևավորված բավականին արդյունավետ համագործակցության ընդլայնումը։ Նրանք խոսել են նաև զբոսաշրջության ոլորտում գործակցության վերաբերյալ, ինչպես նաև մտքեր փոխանակել վիզաների ազատականացման հարցի շուրջ։

Ըստ թեմայի

Երևանը Բաքվի հետ են շփոթել. ՀՀ ԱԳՆ–ում մեկնաբանել են Մերկելի մամուլի ծառայության սխալները
Երևանը՝ Մերկելից հետո
Թրամփն անտանելի է դարձել. արդյո՞ք Գերմանիան և Ֆրանսիան կազատվեն ամերիկյան «գերությունից»
ԵԱՀԿ ՄԽ–ն Բաքվի համար «նեղ» է. Մերկելի ո՞ր հայտարարությունը բաց թողեցին Երևանում
թեգերը:
Գերմանիա, Հայաստան, Անգելա Մերկել, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ