00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանը կատարեց իր ընտրությունը. ինչո՞ւ է Զուրաբիշվիլու հաղթանակը կարևոր Հայաստանի համար

© REUTERS / DAVID MDZINARISHVILIАгитационный баннер кандидата в президенты Грузии Саломе Зурабишвили на автобусной остановке в Тбилиси
Агитационный баннер кандидата в президенты Грузии Саломе Зурабишвили на автобусной остановке в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 28–ը մտցրել է Վրաստանի պատմության մեջ` դառնալով տարածաշրջանում առաջին կին նախագահը։ Նրա հաղթանակը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կարևոր է ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Երևանի համար։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու տարած հաղթանակը կարևոր է ոչ միայն «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան»  կուսակցության համար, այլ նաև, որոշ առումով, մեծ նշանակություն ունի նաև Հայաստանի համար։

Президент Армении Армен Саркисян во время делового завтрака с немецкими предпринимателями (28 ноярбя 2018). Берлин - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին

Եվ եթե առաջին կին նախագահի հաջողությունը թույլ կտա «Վրացական երազանքին» ամրապնդել իր դիրքերը 2020թ–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, ապա մեզ այն կարող է որոշակի կայունություն երաշխավորել հարևան երկրի հետ հարաբերություններում` ապահովելով Հայաստանի և Վրաստանի մերձեցման ընթացքի անփոփոխություն։

Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլը կայացավ նոյեմբերի 28–ին։ Վերջին տվյալներով` Զուրաբիշվիլին բոլոր ընտրատեղամասերից հավաքել է ձայների 59,52 տոկոսը։ Նրա մրցակից, «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել է ընտրողների 40,48 տոկոսը։

«Զուրաբիշվիլին կպահպանի հարևան երկրների հետ հարաբերությունների պաթոսը և ոճը, այդ թվում` Հայաստանի հետ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մայիսայան։

Նրա խոսքով` հիմա ամենահարմար ժամանակն է հայ–վրացական հարաբերությունների խորացման համար` հատկապես հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած լուրջ ներքաղաքական փոփոխությունները։ Թբիլիսիում համոզված են, որ դեկտեմբերի 9–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կտանի այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը բազմիցս ընդգծել է Երևանի և Թբիլիսիի հարաբերությունների հատուկ կարգավիճակը։

Разгрузка судна в порту Поти - Sputnik Արմենիա
Փոթորիկ սևծովյան բաժակում. արդյո՞ք պետք վախենալ Կովկաս–Փոթի լաստանավի շարժման դադարից

2018թ–ի սեպտեմբերին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի` Հայաստան կատարած այցի ժամանակ որոշում է ընդունվել ապրանքաշրջանառությունը մինչև 1 միլիարդ դոլար ավելացնելու մասին։

Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի ԱԳՆ համակարգում 30 տարվա աշխատանքի փորձ ունեցող փորձառու դիվանագետ է։ Մայիսայան համոզված է, որ վրացական իշխանությունները լայնորեն կօգտագործեն նրա կապերը` չնայած նոր սահմանադրությամբ նախատեսված  նախագահի լիազորությունների սահմանափակմանը։

«Զուրաբիշվիլին ակտիվորեն կմասնակցի արտաքին քաղաքական ռազմավարության մշակմանը։ Ընտրությունը պատահական չի ընկել նրա վրա, իշխանության կուսակցությունը հենց այնպես չի աջակցել Զուրաբիշվիլու թեկնածությանը», – ասաց Մայիսայան։

Այդ կարծիքը կիսում է նաև վրացագետ Ջոնի Մելիքյանը, որը նույնպես դրական է գնահատում Զուրաբիշվիլու հաղթանակը հայ–վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների տեսանկյունից։

«Զուրաբիշվիլու հաղթանակը չի հանգեցնի փոփոխությունների երկրի արտաքին քաղաքականությունում, բայց թույլ կտա «Վրացական երազանքին» վերաձևակերպել ներքաղաքական տարածությունը և լավ հիմք կստեղծի ապագա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար», – ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` նախագահական ընտրությունները յուրահատուկ լակմուսի թուղթ են դարձել, որը բացահայտել է բոլոր հանապազօրյա խնդիրները, որոնք պետք է լուծել մինչև 2020թ–ի ընտրությունները։ Այդ դեպքում «Վրացական երազանքի» հաղթանակի շանսերը բավական մեծ կլինեն։

Եթե իրադարձություններն այնպես զարգանային, որ Գրիգոլ Վաշաձեն հաղթեր ընտրություններում, ապա, ըստ փորձագետի, երկրում անխուսափելիորեն կանցկացվեր երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու քաղաքականությունը, ինչը կհանգեցներ Ռուսաստանի հետ հակամարտության հերթական սրմանը, ինչպես նաև նախագահի, կառավարության և խորհրդարանի միջև լարված հարաբերություններին։

Уборка зерновых - Sputnik Արմենիա
Բանակցում են. ի՞նչ կորոշեն Երևանն ու Թբիլիսին հացահատիկի տեղափոխման արգելքի հարցում

Հիշեցնենք, որ հենց Սահակաշվիլու օրոք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը դարձել գերակա։ «Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում», որն ընդունվել է 2005թ–ին, նշվում է, որ հանրապետությունը ձգտում է խորացնել Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները փոխադարձ շահերի ոլորտում համագործակցության հիման վրա, իսկ տարածաշրջանում խոշոր տնտեսական նախագծերի իրականացումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը։ Միաժամանակ Հայաստանն օժտված է սերտ գործընկերոջ կարգավիճակով, Ադրբեջանը` ռազմավարական գործընկերոջ։

Իրավիճակը փոխվել է 2012թ–ին, երբ իշխող կուսակցություն է դարձել «Վրացական երազանքը»։ Գործող իշխանությունները խորացնում են հարաբերությունները բոլոր հարևան երկրների, այդ թվում` Հայաստանի հետ։

Լրահոս
0