03:25 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը՝ հանրահավաքի ժամանակ. Երևան, 30 ապրիլի 2018 թ.

Կրծոցի՝ գաղափարների փոխարեն. փորձագետի գնահատականներն ու կանխատեսումները

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
20311

Այս ընտրությունների գաղափարական բաղկացուցիչը չափազանց աննշան է։ Եվ հազիվ թե պետք է կարծել, որ ընտրողին հետաքրքիր են քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ ընտրությունների մասնակիցները բավական լարված քարոզարշավ են անցկացնում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Փորձագետը բավական նեգատիվ միտումներ է տեսնում, նշելով, որ մասնակիցներին չի հաջողվել զերծ մնալ «սևերի» և «սպիտակների» բաժանելու պրակտիկայից։

«Ցավոք, գաղափարական բաղկացուցիչն այս ընտրությունների չափազանց աննշան է։ Չեմ կարծում, որ ընտրողին հետաքրքիր են քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը։ Հասարակությունը սուբյեկտիվ վերաբերմունք ունի ծրագրերի նկատմամբ», – ասաց նա։

Եթե ընտրողը կարդում է ՀՀԿ ծրագիրը, ապա միակ բանը, ինչ կարող է անցնել նրա մտքով, այն է, թե ինչու ՀՀԿ–ն այդ ծրագրերը չի իրականացրել այն ժամանակ, երբ իշխող ուժ էր։ Միևնույն ժամանակ, եթե «Իմ քայլը» դաշինքը ծայրահեղ անհաջող ծրագիր ներկայացներ, ապա մարդկանց վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դա չէր փոխի։

Բաղդասարյանը կարծում է, որ «Իմ քայլը» դաշինքից բացի խորհրդարան անցնելու շանսեր ունեն ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն։ Թեև վերջինս ոչ այնքան ազնիվ մրցապայքար է տանում, սակայն նրա քարոզարշավը բավական կրեատիվ է։ Նրանց նախկին կապերը, ֆինանսական կարողությունները թույլ են տալիս ԱԺ–ում տեղեր ստանալ։  Չորրորդ տեղի համար թեժ պայքար կընթանա «Մենք» դաշինքի և «Լուսավոր Հայաստանի» միջև։

Քաղաքական ուժերին ներկայիս նախընտրական քարոզարշավի ժամանակ չհաջողվեց խուսափել Արցախի թեմայով սպեկուլյացիաներից։  «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ, արցախյան պատերազմի վետերան Սասուն Միքայելյանի մեծ աղմուկ բարձրացրած հայտարարությունը բուռն բանավեճերի և փոխադարձ մեղադրանքների տեղիք տվեց մրցապայքարի մասնակիցների միջև։ Փորձագետն այդ հայտարարությունը սխալ է համարում, սակայն նույնքան սխալ են դրա վրա քաղաքական դիվիդենտներ ստանալու մրցակիցների փորձերը։ Բաղդասարյանն ավելի շատ հակված է կարծել, որ Միքայելյանը պարզապես անհաջող է արտահայտվել։

Հիշեցնենք, որ քարոզարշավի առաջին օրը Միքայելյանը հայտարարեց, որ «թավշյա հեղափոխությունն» ավելի նշանակալի իրադարձություն էր, քան արցախյան հաղթանակը։ Ընդդիմախոսներն անմիջապես մեղադրեցին Փաշինյանի թիմին Հայաստանի անկախության հիմքը դրած արցախյան շարժման դերի արժեզրկման մեջ։ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ ՀՀԿ–ն, որի իշխանության օրոք բանակը թալանվել էր, իրավունք չունի խոսել Արցախի մասին։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)

Ըստ թեմայի

Բոզոյան. «ՀՀԿ–ն փորձելու է վեց ամիսների խնդիրները բարդել Փաշինյանի վրա»
Քվեարկվեք ոչ թե իմ, այլ Էդուարդ Շարմազանովի օգտին. Արփինե Հովհաննիսյանը` լոռեցիներին
Պատերա՞զմ, թե՞ անդորր. ինչ մեսիջ է ուղարկելու Երևանն աշխարհին ընտրություններից հետո
Զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն. Հովհաննիսյան
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Ազգային ժողովի ընտրություններ

Գլխավոր թեմաներ