00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մերժվածների» պայքարը. ինչ է ՀՀԿ–ն առաջարկում Հայաստանի քաղաքացիներին

© Sputnik / Aram NersesyanСтолетие Национального Собрания РА (20 сентября 2018)
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քարոզարշավի համար քիչ ժամանակ կա, հանրապետականները կենտրոնացել են Փաշինյանի ոչ միշտ միանշանակ հայտարարությունների թիրախային քննադատության վրա։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Նախկին իշխանությունը տնտեսական հաջողություններով առանձնակի պարծենալ չի կարող, այդ իսկ պատճառով ՀՀԿ–ն նախընտրական ծրագիրը հիմնված է Արցախի, եկեղեցու և ավանդական ընտանիքի պաշտպանության անհրաժեշտության վրա։

Сасун Микаелян, Никол Пашинян и Ален Симонян во время митинга на площади Республики (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կրծոցի՝ գաղափարների փոխարեն. փորձագետի գնահատականներն ու կանխատեսումները

Դեռ նախընտրական քարոզարշավից առաջ ՀՀԿ–ն հայտարարում էր այն մասին, որ ԱԺ ներկայիս ընտրությունները ոչ թե իշխանությունների (քանի որ Նիկոլ Փաշինյանի դաշինքի հաղթանակը կանխորոշված է) ընտրություն է, այլ ընդդիմության։

«Ժողովուրդն ընդդիմություն է ընտրելու։ Մենք կարծում ենք, որ Հանրապետական կուսակցությունը բավարար փորձ ունի այդ գործառույթը ստանձնելու համար», – ասել էր Վիգեն Սարգսյանը։

Նախընտրական քարոզարշավի օրը հանրապետականները ներկայացրեցին կուսակցության կարգախոսը. «Եթե մտահոգ ես, ընտրիր ՀՀԿ–ին»։ ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը պաշտոնական նախընտրական քարոզարշավի առաջին օրը ներկայացրեց այն հիմնական պատճառները, որի համար քաղաքացիներն իրենց ձայնը պետք է ՀՀԿ-ին տան։

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն. Հովհաննիսյան

«Համոզված ենք, որ ՀՀ քաղաքացուն պետք է մտահոգի Հայաստանի անվտանգությունը, Արցախի ճակատագիրը, բանակի մարտունակությունը, սահմանների հուսալիությունը, գների բարձրացումը, սոցիալական խնդիրները, աշխատանքը կորցնելու վտանգը, ավանդական արժեքները վտանգի տակ դնող այլասերվածությունները», – ասել էր Աշոտյանը։

Նախկին իշխանությունների կուսակցությունը շեշտը դնում է իր «պահպանողականության և փորձի» վրա։ Նրանք, համենայնդեպս ֆորմալ ձևով, խոստովանում են իրենց սխալներն ու բացթողումները, միևնույն ժամանակ պնդում են՝ իրենց գործունեությունը նաև «սևացնում էին»։

«Քաղաքականությունում սխալների գինը` իշխանության կորուստն է։ Մենք վճարեցինք այդ գինը։ Սակայն դա չի նշանակում, որ մեր գիտելիքներն ու փորձը կորսված են ՀՀ քաղաքացիների համար», – գրված է կուսակցության ծրագրում։

Площадь Республики после выбора Никола Пашиняна премьер-министром Армении (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պատերա՞զմ, թե՞ անդորր. ինչ մեսիջ է ուղարկելու Երևանն աշխարհին ընտրություններից հետո

Ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը նշում է, որ կուսակցությունը որոշել է մասնակցել ընտրություններին, քանի որ չի ցանկանում «հետաքրքրությունների ակումբ» դառնալ։

Կուսակցության արժեքների թվում ամենից զատ շեշտադրվում է նաև Հայ առաքելական եկեղեցու դերը։ Այդ մասին հանրապետականները չեն հոգնում հիշեցնել։ Եվս մեկ կետ, որի վրա ուշադրություն է դարձնում ՀՀԿ–ն` ավանդական ընտանիքի պահպանումն է, այլասերության, ԼԳԲՏ–ի քարոզի դեմ պայքարը։

Ինչ վերաբերում է տնտեսությանը. կուսակցության ներկայացուցիչների կարծիքով յուրաքանչյուր անհատ աշխատանք գտնելու և ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորություն պետք է ստանա։ Ընդ որում՝ մենաշնորհների բոլոր տեսակների վերացումը դրա համար բավարար պայման չէ (ակնարկ մենաշնորհների դեմ պայքարի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը)։ Դրա համար համապատասխան ենթակառուցվածքներ և ինստիտուտներ, ինչպես նաև «հետևողական և նվիրված աշխատանք» է պետք։

Министр Обороны Армении Виген Саркисян - Sputnik Արմենիա
Սարգսյանը ձեռնոց է նետել Փաշինյանին. նա բանավեճի է հրավիրում վարչապետի պաշտոնակատարին

Առանձին ուշադրություն ՀՀԿ–ն իր նախընտրական ծրագրում դարձնում է «Ազգ–բանակ» հայեցակարգին։ Այն, ըստ նրանց, պաշտպանունակության, կայուն և անվտանգ զարգացման երաշխիքն է։ Նշենք, որ դրա հեղինակը պաշտպանության նախկին նախարար և ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանն է։

Մյուս բաժինը նվիրված է Արցախին, որի խնդիրը, նրանց կարծիքով, ոչ միայն ինքնորոշման իրավունքին է վերաբերում, այլև ողջ հայ ժողովրդի անվտանգությանը։

«Չի կարող լուծում լինել առանց բոլորի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման։ Միակողմանի զիջումներ լինել չեն կարող», – գրված է ծրագրում։

ՀՀԿ–ում կարծում են, որ Հայաստանի բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն ունի։ Ընդ որում կուսակցությունը պնդում է, որ նրանք կտրականապես դեմ են «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևին։ Հակառակը, դա կարող է լայնածավալ պատերազմի հանգեցնել։

Ерванд Бозоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բոզոյան. «ՀՀԿ–ն փորձելու է վեց ամիսների խնդիրները բարդել Փաշինյանի վրա»

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա ԵԱՏՄ–ից և ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալու մասին պահանջները ՀՀԿ–ն «անպատասխանատու ավանտյուրա» է համարում։

Կուսակցությունը կողմ է հանդես գալիս Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, ԵՄ–ի հետ շրջանակային համաձայնագրի, ԱՄՆ–ի հետ համագործակցության ընդլայնմանը, Իրանի և Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններին և Չինաստանի հետ փոխգործակցության խորացմանը։

Անկախ ներկայացրած բոլոր կետերի՝ նշենք, որ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո ՀՀԿ–ն ամբողջությամբ կենտրոնացել է նոր իշխանություններին, և մասնավորապես Նիկոլ Փաշինյանին իր հակասական հայտարարությունների համար քննադատելու վրա։ Վարչապետի պաշտոնակատարը նույնպես «պարտք» չի մնացել։

Այդպիսով երկու ուժերի «սպարինգի» ընթացքում մյուս ուժերը փաստորեն դուրս են մնացել ընտրողների տեսադաշտից։ Դրա վրա ուշադրություն են հրավիրում ոչ միայն այդ ուժերը, այլև փորձագետները։

ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին։ Դրանց մասնակցելու համար 11 քաղաքական ուժ է գրանցվել։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին։

Լրահոս
0