08:55 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Վլադիմիր Կազիմիրով

Գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է. Կազիմիրով

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
109 0 0

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի ճակատագիրն է, մնացածն ածանցյալներ են։ Հայ-ռուսական Լազարյան ակումբի նիստի ժամանակ այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

«Ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը շատ ավելի հին է, քան հետխորհրդային տարածքի բոլոր մյուս հակամարտություններինը։ Առաջին հակամարտությունը ԽՍՀՄ փլուզման նախադրյալներից մեկը դարձավ», - նշեց նա։

Նրա խոսքով՝ ևս այս հակամարտության առանձնահատկություններից մեկն էլ կոնֆիգուրացիան է, որը զգալիորեն տարբերվում է հետխորհրդային տարածքի մյուս հակամարտություններից։ «Բոլոր հակամարտություններում իրավիճակը դասական է` կա երկու կողմ, իսկ այստեղ հնարավոր չէ սահմանափակվել երկու կողմով։ Ղարաբաղը հակամարտության երրորդ գործող կողմն է», – ընդգծեց Կազիմիրովը։

Կազիմիրովի համար ուրախալի է այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ ու Ֆրանսիա) համեմատաբար ներդաշնակ են աշխատում Ղարաբաղի հարցում։

Կազիմիրովի խոսքով` խնդրի լուծումը բարդացնում է այն, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ զիջումների գնալ։ Բանն այն է, որ հարաբերական ֆինանսական բարեկեցությունը չի վերացրել այդ երկրում սոցիալական անհավասարությունը։ Եվ այդ անհավասարությունը հատուցվում է արտաքին թշնամու կերպարի ստեղծման հաշվին։

Իսկ Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների գլխավոր հարցում քիչ թե շատ պարզ է։ Կազիմիրովը նշեց, որ հայերը դեմ չեն զիջումներին` ուժային զարգացումները բացառելու դեպքում։

Գլխավոր թեմաներ