12:53 26 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.57
  • GBP620.02
  • EUR536.23
  • RUB7.42
ԵԱՀԿ

ՀՀ ԱԺ ընտրություններին հետևելու համար ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական խումբ կուղարկի

© Sputnik / Сергей Аверин
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (356)
16 0 0

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները Երևանում մի շարք հանդիպումներ, ինչպես նաև ճեպազրույցներ կունենան:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 40 անդամ այս շաբաթ կժամանեն Երևան: Ինչպես հայտնում են ԵԱՀԿ գրասենյակից՝ այցը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով է:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Պետեր Օսուսկիի (Սլովակիա) և ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Նահիմա Լանջրիի (Բելգիա) գլխավորությամբ դիտորդները, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ ԽՎ 19 երկիր, Երևանում մի շարք հանդիպումներ, ինչպես նաև ճեպազրույցներ կունենան:

«Չեմ կարող չընդգծել, թե երկրի համար ինչ կարևորություն ունի ժողովրդի վստահությունը վայելող ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Որպես դիտորդներ՝ մեր նպատակն է հասկանալ, թե արդյոք ընտրություններն իրականացվում են՝ համաձայն Հայաստանի ժողովրդավարական հանձնառությունների»,- ասել է Օսուսկին:

ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կհետևեն ընտրությունների ընթացքին ողջ երկրի տարածքով՝ միանալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդներին:

1995 թվականից ի վեր սա 11-րդ անգամն է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն դիտորդական առաքելություն է ուղարկում Հայաստան:

Դեկտեմբերի 10-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ նրանք կներկայացնեն ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները:

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (356)

Ըստ թեմայի

Հայտնի է Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ նիստի օրը
Դեկտեմբերի 7-ին քարոզչություն չենք իրականացնի. Նիկոլ Փաշինյան
«Նրանք օգտագործում են մեր անհամբերությունը». Լիլիթ Մակունց
Սուպերվարչապետական համակարգը գործում է նաև այսօր. Sputnik–ի հյուրը Մանե Թանդիլյանն է
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ

Գլխավոր թեմաներ