10:43 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Դավիթ Շահնազարյան

Ալիևը պատերազմի է պատրաստվում, իսկ Փաշինյանն այս կողմից է հարձակում սկսել. Շահնազարյան

© Sputnik/ Asatur Yesayants.
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
29803

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հասարակությանը ցավագին զիջումների է պատրաստում Արցախի հարցում, վստահ է ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանը նոր բլուրներ է կառուցում Արցախի հետ շփման գծում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ համամասնական ցուցակի անդամ Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով` չնայած Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները խոչընդոտելու փորձերին, նրանց հաջողվել է մի քանի բլուր կառուցել։ Սեպտեմբերի 27-ից հետո այդ աշխատանքները մեծ թափով են իրականացվում են։ Նոր բլուրների և հայկական դիրքերի միջև հեռավորությունը 1300-1700 մետր է։ Այդ բլուրները շատ հարմար են ինչպես հարձակվելու, այնպես էլ պաշտպանվելու համար։ Դրանք կառուցելու համար ահռելի փողեր են ծախսվում, ինչը խոսում է Բաքվի մտադրությունների լրջության մասին։

«Ի՞նչ է տեղի ունենում. կիրթ մարդը, ինչպես Ալիևին անվանել է վարչապետը, շարունակում է իր հռետորաբանությունը։ Իսկ Փաշինյանը լռում է։ Դուշանբեում վերելակի մեջ Ալիևի հետ հանդիպումից հետո մենք ոչ մի քննադատություն չենք լսել նրա հասցեին», - ասաց Շահնազարյանը։

Շահնազարյանի խոսքով` Ալիևը սկսել է հարձակում այն կողմից, Նիկոլ Փաշինյանը սկսել է հարձակում Հայաստանի ու Արցախի ղեկավարության վրա այս կողմից։

Նա համոզված է, որ Հայաստանի ղեկավարությունը հասարակությանը ցավագին զիջումների է պատրաստում է։ Այդ առումով նա հիշեց Փաշինյանի համախոհի` Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությունը` համարելով, որ դա պատահականություն չի եղել։

«Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպես զիջեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը, և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը գնդակահարել։ Թող այդ մանրամասները պատմի։ Ի՞նչ ստորաբաժանումներ էին, որ հետ վերադարձրին այդ դիրքերը»,- ասաց նա։

ՀՀԿ ներկայացուցիչը Փաշինյանին հրավիրեց բանավեճի։

«Եթե վարչապետը համարում է, որ որևէ բառ կամ փաստ իրականությանը չի համապատասխանում, ես նրան հրավիրում եմ բաց բանավեճի, Հանրայինի ուղիղ եթերում, նա ժամանակ ունի մինչեւ այսօր ժամը 18-30-ը»,– ասաց նա։

Գլխավոր թեմաներ