10:39 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

Միլանում մեկնարկեց Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

© Photo : press office of the MFA of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Փորձագետներից շատերն այս հանդիպումից մեծ ակնկալիք չունեն, մյուսները «ռեստարտի» են սպասում:

ԵՐԵՎԱՆ, 5 Դեկտեմբեր — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է սեպտեմբերի 27–ին Նյու Յորքում  ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը այսօր Բրյուսելում մասնակցել է «Հաստատակամ_աջակցություն» առաքելության մեջ ներառված ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«Աֆղանստանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են առաջին հերթին աֆղան ժողովրդի համար։ Միևնույն ժամանակ այն նաև փորձության է ենթարկում միջազգային հանրության կարողությունը՝ միասնաբար արձագանքելու անվտանգության մարտահրավերներին»,-իր ելույթում նշել էր նախարարը։

Նա հավելել էր, որ Հայաստանն աջակցում է Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին սկսած 2010թ. փետրվարից՝ նախ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF), ապա «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում:

Ըստ թեմայի

Արցախն ու եռուզեռը. ինչ սպասել Միլանում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից
Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ–ն դիտարկում է իրականացրել
Արտգործնախարարները կհամաձայնեցնեն Արցախի վերաբերյալ հայտարարությունները. Զախարովա
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ