05:34 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Քվեարկությունից առաջ

Անհեթեթ և այլընտրանք չունեցող. ընտրություններում հաջողելը հաղթողին պատիվ չի բերի

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ռուբեն Գյուլմիսարյան
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (326)
18312

Կանխորոշված արդյունք ունեցող ընտրություններից առաջ կազմակերպած կարճ և հապճեպ անցկացվող քարոզարշավը մոտենում է ավարտին։ Հայաստանում ուրբաթը սգո օր է, և քաղաքական ուժերի առաջնորդներից շատերը, եթե ոչ բոլորը, որոշել են, որ դեկտեմբերի 7-ին քարոզարշավ չեն անցկացնելու։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տարելիցին Հայաստանի քաղաքական դաշտում ուժերի դասավորվածությունը բավական պարզ է։

Եվ խոսքն ամենևին էլ խորհրդարանական մրցապայքարի հաղթողների մասին չէ, այլ նրանց, ովքեր առաջին հայացքից, ինչ–որ տեղ պարտվել են։

Միայն թե պետք չէ մեզ համոզել նրանում, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին շրջանում, տեղի է ունեցել  հանկարծակի և ինքնաբերաբար։

Դրան կարծես թե արդեն ոչ ոք չի հավատում, իսկ նման բան պնդողների երեսին էլ ծիծաղում են։

Ի դեմս «Իմ քայլը» դաշինքի մեզ` մեկ ուժով ձևավորված խորհրդարան  է սպասում։ Սա ոչ վատ է, ոչ էլ լավ, սա փաստ է, որը մենք կարող ենք ընկալել տարբեր ձևով, սակայն դրանից բուն էությունը չի փոխվի։

«Հայաստանում այսօր տեղի են ունենում փոփոխություններ, որոնք ազդում են հասարակության կյանքի բոլոր բնագավառների վրա: Ինչպես գիտեք, երեք օրից մեր երկրում կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Կարող եմ վստահաբար ասել, որ այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են վերջին քառորդ դարում մեր երկրում տեղի ունեցած ամենաբաց, ազատ և արդար ընտրությունների անցկացման համար», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կասկած չկա։ Այս ընտրությունները, անկասկած, կլինեն ամենաթափանցիկը, և պետք է արժանին հատուցել, որ լինելու են ամենաարդարը։

Հարցն այն է, թե ով և ինչ բեռով կմոտենա դրա ավարտին։

Պոտենցիալ հաղթողները` կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներն են, կոռուպցիա, որի հետ սկզբունքորեն անհնար է պայքարել, բեռ, որը տասնամյակներով է եկել մեզ հասել։

Հերթական բացահայտումները, և, այ քեզ սարսափ, ճիշտ ժամանակին տեղ հասավ Հայաստանի բարձրագույն պաշտոնյաների գաղտնալսման երկրորդ սերիան։

Այժմ չենք նկարագրելու այն ամենը, ինչ ուղեկցում էր այս «երկրորդ սերիային», միայն մեկ բան կնշենք։ Այն թեման, որը հետաքրքրում և հուզում է բոլորիս, Արցախի և Ռուսաստանի հարաբերությունների մասին հորինվածների շարքից չէ. ակնհայտ է, որ սա շահարկելու են բոլոր նրանք, ովքեր չեն ալարի։ Մեկ լավ է, մեկ վատ. բոլորին արդեն ամեն ինչ պարզ է, էլ չենք խոսում այն մասին, որ «կուտ» տալով, որևէ մեկին չես խաբի։

Խոսքը միայն այն մասին է, ինչ չէինք ցանկանա տեսնել երկրում ցանկացած ընտրությունների ժամանակ, լինի դա խորհրդարանական, նախագահական կամ այլ։ Իսկ չէինք ցանկանա տեսնել միմյանց նկատմամբ ատելության մթնոլորտը, երբեմն, ինչ մեղքերը թաքցնենք, հատուկ և ակնհայտորեն հրահրվող, կարծես թե ինչ–որ մեկին թվում է, որ եթե ընդդիմախոսին ցեխը մտցնես, դու կստանաս պակասող ձայները։ Կամ միավորները...

Ե՛վ տարածքով, և՛ բնակչության թվով նման փոքր երկրի պայմաններում այդ դիրքորոշումը հավասարազոր է մահվան։ Ո՛չ, դուք կարող եք ընտրություններում հաղթող լինել, սակայն արդյո՞ք մեծ պատիվ է բերում այլընտրանք չունեցող և, ամենակարևորը, անհեթեթ ընտրություններում հաղթող լինելը։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (326)

Ըստ թեմայի

«Մենք» դաշինքի նախընտրական ծրագիրը. դուրս գալ ԵԱՏՄ–ից, բայց մնալ ՀԱՊԿ–ում
ՀՀ–ում կան բոլոր պայմանները վերջին քառորդ դարում ամենաարդար ընտրության համար. Փաշինյան
«Նրանք մոռանում են, որ կաշառք չի լինի». փորձագետները` կուսակցությունների սխալների մասին
թեգերը:
Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ

Գլխավոր թեմաներ