02:34 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
ՀՀ ԱԺ

6-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքը. Արամ Հարությունյանը մնաց անձեռնմխելի

© Sputnik / Nelli Danielyan, Aram Nersesyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
177 0 0

6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքային վերջին 5 օրերն անցան դատարկ դահլիճում։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. 6-րդ գումարման Ազգային ժողովն այսօր գրանցված 9 պատգամավորով ավարտեց աշխատանքը։ Այդ մասին 14։00 հայտարարեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Չնայած կիսադատարկ դահլիճին, նա շնորհակալություն հայտնեց գործընկերներին համատեղ աշխատանքի համար ու համոզմունք հայտնեց, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը կմտնի պատմություն` որպես հեղափոխական շրջանում իր պարտականությունները պատշաճ իրականացրած օրենսդիր մարմին։

Հիշեցնենք`այս շաբաթ ԱԺ նիստերի օրակարգում պետք է քննարկվեր նաև Կաշառքի ու փողերի լվացման մեջ մեղադրվող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Սակայն 5 օր շարունակ, քվորում չլինելու պատճառով, հարցն այդպես էլ մնաց չլուծված։

ԱԺ Կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ԱԺ–ի ամենօրյա աշխատանքը շարունակվեց մինչև 14։00, որից հետո նիստը վարողը ստիպված հայտարարում էր, որ նիստը չի կայացել։

2 օր հետո` դեկտեմբերի 9-ին, Հայաստանում նախանշված են ԱԺ արտահերթ ընտրություններ, որի ընթացքում կընտրվի արդեն 7-րդ գումարման ԱԺ–ն։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` գործող 6-րդ գումարման ԱԺ պատգամավորներն իրենց լիազորություններն ու անձեռնմխելիությունը կպահպանեն մինչև նորընտիր պատգամավորների երդման արարողության օրը։

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ կաշառքի ու փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։ Գլխավոր դատախազը դիմել էր ԱԺ նախագահին` Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ:

Ըստ թեմայի

ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը` «Բուլկի Արամը», հարստանում է պետական բյուջեի հաշվին
Փաշինյանը կասկածում է, որ Արամ Հարությունյանը 14 մլն դոլարը դրել է գրպանն ու պտտվել
Որտե՞ղ է թաքնվել Արամ Հարությունյանը. քննիչներին չի հաջողվել գտնել նրան

Գլխավոր թեմաներ