22:38 14 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Փաշինյան, Ալիև. արխիվային լուսանկար

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում. ի՞նչ են քննարկել նրանք

© Sputnik / Михаил Метцель/ТАСС/POOL
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (84)
21820

Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիման կուլուարներում։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Եղել է ոչ պաշտոնական շփում 2 երկրների ղեկավարների միջև։ Քննարկվել է Ադրբեջանում կալանավորված ՀՀ քաղաքացիների և Հայաստանում կալանավորված Ադրբեջանի քաղաքացիների փոխանակման հարցը»,–ասաց Եղոյանը։

Նրա խոսքով` 2 երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության վերաբերյալ։

«Խնդրի ապագա կարգավորման վերաբերյալ որևէ բովանդակային քննարկում ևս չի եղել»,–հավելեց Եղոյանը

Փաշինյան–Ալիև հետագա հանդիպումների մասին ևս որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն էլ այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է, որ փոխանակման հարցով իրենք առաջարկել են բոլորը բոլորի դիմաց սկզբունքը, բայց մենք այդտեղ խնդիր ունենք: Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկում լինի: 

Հիշեցնենք` ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը կայացել է երեկ` դեկտեմբերի 6–ին, Սանկտ Պետերբուրգում։

 

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (84)

Ըստ թեմայի

Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ–ն դիտարկում է իրականացրել
Արտգործնախարարները կհամաձայնեցնեն Արցախի վերաբերյալ հայտարարությունները. Զախարովա
Արցախում դիտարկում են պատանդների փոխանակման Ադրբեջանի առաջարկի միայն 1 տարբերակ
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Արցախ

Գլխավոր թեմաներ