22:34 14 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ում է. փաստաբան

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (142)
46302

Ռոբերտ Քոչարյանն ինքն է գնացել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբեր — Sputnik. Քոչարյանը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ընթացող ասուլիսում հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Պարոն Քոչարյանը որոշեց չսպասել քննիչի որոշմանը ու ինքը գնաց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս պահին նա սպասում է քննիչին, որը իմ տեղեկությամբ դեռ չի եկել»,-մանրամասնեց նա:

Ինչպես տեղեկացրեց փաստաբանը՝ Քոչարյանը չի մասնակցել վճռի ընթերցմանը քանի-որ իմաստ չի տեսել:

«Եթե բավարարվեր մեր ներկայացրած միջնորդությունը, նա մնալու էր ազատության մեջ, եթե ոչ՝ ապա կկալանավորվեր, ուստի նա որոշեց գնա ԱԱԾ»,- նշեց փաստաբանը:
Մերժվել է նաև փաստաբանների միջնորդությունները կապված սահմանադրակա դատարան դիմելու հետ, սակայն դեռ հիմքերը հայտնի չեն: ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները վերաքնիչ դատարանին զուգահեռ դիմելու են նաև մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր, 16։00-ին հրապարակված դատավճռով մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները` Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ։

Ինչպես նիստի ավարտին լրագրողներին հայտնել էին Քոչարյանի փաստաբանները, այս վճռով, դատարանը, փաստորեն, հաստատեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը։

Հիշեցնենք, նոյեմբերի 27-ից Վերաքննիչ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը։

Ավելի վաղ Վճռաբեկ դատարանը նույն հիմքով բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (142)

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանի որդիների զինծառայության թեման շարունակվում է. կրտսեր Քոչարյանի պատասխանը
Որտեղի՞ց է վերցված մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին Քոչարյանի հրամանագիրը
Ալումյան. «Քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածը հակասահմանադրական էր»
Պաշտոնյաներին կաշառքի մեջ մեղադրող Սիլվա Համբարձումյանը կկանչվի՞ դատարան
Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստն ավարտվեց. հայտնի է որոշման հրապարակման օրը
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ