10:43 19 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.72
  • GBP613.27
  • EUR551.42
  • RUB7.27
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում

ՀԱՊԿ քարտուղարի թեման այնքան բուռն է եղել, որ հետո բոլորը բոլորից ներողություն են խնդրել

© Photo / official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
49820

Բելառուսի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը մինչև տարեվերջ պետք է լուծվի։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչև տարեվերջ: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ երեկ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

Հինգշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել էր, որ կողմերին հաջողվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի հարցում պայմանավորվածության հասնել, և գլխավոր քարտուղար կարող է դառնալ «Բելառուսի ներկայացուցիչը»: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ չի լուծվել:

«Պետության ղեկավարները, այդ թվում Ռուսաստանի նախագահը միանշանակ կողմ են, որ այս հարցը պետք է լուծվի մինչև նոր տարի (2019թ.)»,- «Բելառուս-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Էյսմոնտը:

Նա նաև նշել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում այդ թեմայի քննարկումը «ոչ թե բուռն է եղել, այլ շատ բուռն». կրքերն այնքան են բորբոքվել, որ վերջում «բոլորը բոլորից ստիպված են եղել ներողություն խնդրել»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6–ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի վերաբերյալ և տեղեկացրել, որ կազմակերպությունը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը հերքել էր` պարզաբանելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել։

Ըստ թեմայի

«Պուտինն առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը». Փաշինյան
Ո՞վ է առաջարկել հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը. ՌԴ նախագահի օգնականը հնչեցրել է իր տարբերակը
Փաշինյանը չի կարևորում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ