00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է կատարվել մինչ ընտրությունները. աղմկահարույց իրադարձությունների հավաքածու

© Sputnik / Asatur YesayantsДень независимости Армении (21 сентября 2018). Еревaн
День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղմկահարույց սյուժեներն ու սկանդալային բացահայտումները աշխարհի բազում երկրներում նախընտրական քարոզարշավի անբաժան մասն են։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել մինչ ընտրությունները Հայաստանում` կարդացեք Sputnik Արմենիայի նյութում։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Այսօր` դեկտեմբերի 9–ին մեկնարկած ԱԺ արտահերթ ընտրություններից քիչ առաջ երկրում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք այսպես թե այնպես քվեարկողների համար ֆոն ստեղծեցին։

Քոչարյանի կալանավորումը

Ընտրություններից երկու օր առաջ Վերաքննիչ դատարանը կրկին կալանավորեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Գործը քննում էին գրեթե մեկ ժամ, աննշան դադարներով։ Նախկին նախագահի չարաբաստիկ արկածները սկսվեցին հուլիսի վերջին, երբ առաջին ատյանի դատարանը նրան կալանքի դատապարտեց 2008 թվականի մարտին սահմանադրական կարգը խախտելու մեղադրանքով։

Республиканская партия Армении  - Sputnik Արմենիա
«Կալանքի ընտրությունը՝ որպես ցուցմունք կորզելու միջոց». ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Երկու շաբաթ անց` օգոստոսի 13–ին Վերաքննիչ դատարանը չեղարկել էր կալանավորման մասին որոշումը` ազատ արձակելով Քոչարյանին։ Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան էր դիմել` որոշումը բողոքարկելու նպատակով։ Սեպտեմբերի կեսին գործը ուղարկվել էր Վերաքննիչ դատարան կրկնակի քննման։ Դեկտեմբերի 7–ին Վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել առաջին ատյանի հուլիսյան որոշումը։ Դատարանի որոշումից հետո երկրորդ նախագահը հայտարարություն էր տարածել, որտեղ գնահատել էր դատական մարմինների գործողությունները որպես իշխանությունների անձնական վրեժ։

«Ավելի վաղ հրապարակված գաղտնալսման տեսանյութը ապացույցն է շինծու քրեական գործի, անձնական վենդետայի մոլուցքի, ինչպես նաև այսօրվա դատական որոշման պատճառի», – նշել էր Քոչարյանը։

Նախկին նախագահի փաստաբաններն ավելի ուշ հայտնել էին, որ մտադիր են դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Քոչարյանի կալանավորմանը նախորդում էր Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը։ Գաղտնալսման փաստն ու դրա հրապարակումը տհաճ անակնկալ էր երկրի ղեկավարի ու ԱԱԾ ղեկավարի համար։

Խոսակցության ընթացքում Փաշինյանն ու Վանեցյանը քննարկում են ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման հարցն ու մասնավորապես ասում են, որ Խաչատուրովի կալանավորումը կարող է բարդացնել հարաբերությունները ռուսների հետ ու որ նրան մտահոգություն են հայտնել Ռուսաստանի ԱԴԾ ներկայացուցիչները։ Խոսակցությունում հիշատակվում է նաև Քոչարյանը։ Ինչպես հայտնի է, որ Խաչատուրովի դեմ գործը հարուցվել է Քոչարյանի գործին զուգահեռ։

Գաղտնալսում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը իրարանցում էր առաջացրել հասարակության շրջանում։

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Սկանդալային գաղտնալսման երկրորդ սերիան ցրեց Փաշինյանի միֆերը. Աշոտյան

Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հետ խոսակցության առաջին ձայնագրությունը սեպտեմբերին էր հրապարակվել։

ԱԱԾ տնօրենը զերծ է մնում անուններ տալուց, նշելով միայն, որ կա կասկածյալների շրջանակ, բայց ապացույցներ չկան։ Ձայնագրությունն իր ֆեյսբուքյան  էջում հրապարակել է նաև ինքը` Փաշինյանը, նշելով, որ դա հակահեղափոխություն է ու ոտնձգություն է հայկական պետականության դեմ։

Խոսակցության գաղտնալսումը մի կողմից ցուցադրում է երկրի բարձրագույն իշխանության խոցելիությունը, մյուս կողմից` Փաշինյանին ավելորդ հաղթաթուղթ է տալիս իր ընդդիմադիրների գաղափարական «վերացման» ու ընտրազանգվածին համախմբելու համար։

ՀԱՊԿ քարտուղարի շուրջ իրարանցումը

Ընտրություններին նախաշեմին Փաշինյանի արտաքին քաղաքական մարտահրավերներից էր ՀԱՊԿ նոր քարտուղարի  նշանակման հետ կապված իրավիճակը։ Խաչատուրովին հետ կանչելուց հետո գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնում։

Дмитрий Песков - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը դեռ որոշված չէ. Պեսկով

Պաշտոնական Երևանը բազմիցս նշում էր, որ պայքարելու է պաշտոնը պահելու համար։ Սակայն հարցը մինչև այժմ շարունակում է օդից կախված մնալ, ու ընդդիմադիրները մեղադրում էին Փաշինյանին, որ սխալ քաղաքականության հետևանքով Հայաստանը այդքան կարևոր պաշտոն է կորցրել։

Ընտրություններից մի երկու օր առաջ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարություն էր արել, որ հաջողվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի  նշանակման մեխանիզմի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել, ու որ կազմակերպությունը գլխավորելու է Բելառուսի ներկայացուցիչը։ Երևանը հերքել էր Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները։ Արդեն Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանն ու Լուկաշենկոն համատեղ նկարներում հաճելի ժպտում էին։

Ֆրանկլին Գոնսալես

Ընտրություններից երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Պրահայում ձերբակալել են Սերժ Սարգսյանի զարմիկին։ Ալեքսանդր Սարգսյանի որդին` Նարեկը, որը հայրենիքում խուզարկության մեջ էր, ձերբակալման պահին Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր ուներ` Ֆրանկլին Գոնսալեսի անունով։

Сотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նարեկ Սարգսյանն ամիսներ շարունակ եղել է ոստիկանության տեսադաշտում

Ձերբակալվածի արտաքին տեսքը` բազում դաջվածքներ անօգնական ձեռքերին, գզգզված մազերը, ջղային հայացքն ու իսպանական անունը սոցցանցերում բազում մեմերի ու ծաղրի առիթ են տվել։ Երբեմնի ամենազոր Սաշիկ Սարգսյանի որդու ձերբակալումը լավ նախընտրական նվեր էր Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի համար, որը նախորդների կոռուպցիայի ու հանցանքների դեմ պայքար էր հայտարարել։

Աղմկահարույց սյուժեներն ու սկանդալային բացահայտումները աշխարհի բազում երկրներում նախընտրական քարոզարշավի անբաժան մասն են։  Երբեմն դրանք օգուտ են տալիս իշխանությանը, ինչպես Հայաստանի դեպքում, իսկ երբեմն վնասում են երկրի գործող ղեկավարությանը։ Հիշենք վրացական բանտերում կտտանքների տեսանյութը, որը Թբիլիսիում  Միխեիլ Սահակաշվիլու քաղաքական կարիերան տապալելու վերջին հարվածը եղավ  ու գրեթե միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի պարտության պատճառներից մեկը դարձավ։

Լրահոս
0