00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սա պարզապես փակուղային իրավիճակ է». Իսրայելի խորհրդարանականները կեղծ դիպլոմների մասին

CC BY 2.0 / Ze'ev Barkan / Winter & KnessetЗдание Парламента Израиля, Гиват-Рам, Иерусалим, Израиль
Здание Парламента Израиля, Гиват-Рам, Иерусалим, Израиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քնեսեթում մտահոգություն են հայտնել Հայաստանի որոշ բուհեր ավարտած մասնագետների պատրաստվածության որակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Արտերկրի կասկածելի բուհերում դիպլոմներ ստացող իսրայելցիները իրական սպառնալիք են Իսրայելի առողջապահության համակարգի համար։ Նման կարծիք է հայտնել պրոֆեսոր Շաուլ Յացիվը` ելույթ ունենալով Հայաստանից կեղծ դիպլոմների հետ կապված սկանդալի քննարկմանը նվիրված Քնեսեթի հատուկ նիստին։

Здание ереванского университета Айбусак - Sputnik Արմենիա
Բժշկական համալսարանները կպատասխանեն Իսրայելին.ում է ձեռնտու «փչացնել արտոնագիր» օպերացիան

«Հազարավոր իսրայելցիներ, որոնք բժշկություն են ուսումնասիրում արտերկրի կասկածելի բուհերում. իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն Իսրայելի առողջապահության համակարգի, այլև քաղաքացիների առողջության համար», – Յացիվի խոսքերն է փոխանցում «Вести Израиля» պարբերականը։

Հիշեցնենք, որ Իսրայելում դեկտեմբերի 2-ին ձերբակալվել են 40 բժիշկ և դեղագործ, որոնք կասկածվում էին երեք հայկական բուհերի դիպլոմներ գնելու մեջ։ Բացի այդ որոշ կասկածյալներ Իսրայելի առողջապահության համակարգում աշխատելու արտոնագրեր են ստացել` համապատասխան բարդ քննություն հանձնելով։

Առողջապահության նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Յացիվի խոսքով, լուրջ ռիսկեր կան արտասահմանյան մի շարք բուհերում բժիշկների պատրաստման առումով։ Նրա կարծիքով, նույնիսկ այն դեպքում, եթե դիպլոմները օրինական հիմքով են տրվում, որևէ վստահություն չկա նման կրթական համակարգում ստացած գիտելիքների նկատմամբ։

Работа в стоматологической клинике - Sputnik Արմենիա
Իսրայելում կալանավորել են ՀՀ և Վրաստանի բժշկական բուհերի «շրջանավարտների». տեսանյութ

«Այնտեղ իսրայելցի ուսանողների սովորելու տարիների ընթացքում որևէ դեպք չի եղել, որ ինչ–որ մեկը կտրվի առարկաներից գոնե մեկը հանձնելու ժամանակ։ Անբավարար առաջադիմության պատճառով հեռացնելու ոչ մի դեպք չի եղել։ Ոչ մի։ Ինչպես և չկա որևէ ուսանող, որը առաջին կուրս կընդունվեր և կավարտեր ուսումը 6-րդ կուրսում։ Բոլորն այստեղ են տեղափոխվում այլ ուսումնական հաստատություններից, որտեղից կամ հեռացվել են, կամ համարել, որ ուսման վարձը շատ բարձր է», – ընդգծեց Յացիվը։

Ինչպես գրում է պարբերականը՝ առողջապահության նախարարության խիստ դիրքորոշմանը դեմ են հանդես գալիս արաբ պատգամավորները։ Նրանք կասկածելի են համարում, որ գործով ձերբակալված բոլոր բժիշկներն ու դեղագործներն առանց բացառության արաբական հատվածի ներկայացուցիչներ են։ Նրանք նաև բողոք են արտահայտել «Սպանելու արտոնագիր» ոստիկանական գործողության անվան վերաբերյալ։

Иерусалим - Sputnik Արմենիա
Ինչպես չխանգարել Հայաստանի ու Իսրայելի հարաբերություններին

«Մեղավորը պետք է պատժվի, սակայն օրենքի շրջանակում։ Ես նույնպես չեմ ցանկանում, որ թերուս բժիշկ բուժի երեխաներիս։ Սակայն պետք չէ սկանդալ ստեղծել այնտեղ, որտեղ այն չկա», – ասաց Քնեսեթի պատգամավոր, դոկտոր Ահմադ Թիբին։

Ավելի վաղ, Sputnik  Արմենիայի թղթակցին հաջողվել էր կապ հաստատել Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների հետ։ Բուհում հայտարարել էին, որ սկանդալը որևէ կապ չունի համալսարանի հետ։

Լրահոս
0