05:43 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
Կարո Փայլան

Կարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում հայերեն է շնորհավորել Փաշինյանին. տեսանյութ

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
161 0 0

Պատգամավորը Թուրքիայի խորհրդարանում խոսել է Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրության ու դրա արդյունքին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am–ը։

Փայլանը դիմել է Թուրքիայի մեջլիսի նախագահին։

«Հարգարժան նախագահ, անցյալ շաբաթ մեր հարևան Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան։ Ապրիլյան «թավշյա հեղափոխության» արդյունքում վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ու նրա ընկերներն այս ընտրություններում քվեների 70%-ը ստանալով` մեծ հաջողություն գրանցեցին։ Այս առիթով Թուրքիայի մեջլիսից շնորհավորում եմ ամբողջ հայ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանին և իր ընկերներին։ Ընտրություններից անմիջապես հետո հարգարժան պարոն Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել և հուսով են, որ Թուրքիան էլ է պատրաստ։ Այստեղից ուզում եմ կոչ անել մեջլիսին և Թուրքիայի Հանրապետության նախագահին, որ այս հայտարարությանը կառուցողական պատասխան տան։ Հավատում եմ, որ հարևան Հայաստանի հետ, որի հետ սահմանը փակ է 25 տարի, չկա մեկ հարց, որը հնարավոր չէ լուծել խաղաղասիրական քաղաքականությամբ»։

Փայլանը խոսքն ավարտել է հայերեն «հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներուն» նախադասությամբ։

Հիշեցնենք` Փաշինյանը դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատել էր, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, բայց առանց նախապայմանների։

Ըստ թեմայի

«Ծրագրում եմ Հայաստան այցելել և դեմ առ դեմ հանդիպել պարոն Փաշինյանի հետ». Կարո Փայլան
թեգերը:
Կարո Փայլան

Գլխավոր թեմաներ