00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ քայլը» ամոթով չի թողնի. Փաշինյանի թիմում գիտեն իրենց գլխավոր խնդիրը

© Sputnik / Aram NersesyanКандидаты от блока "Мой Шаг" следят за онлайн трансляцией подсчета голосов досрочных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн
Кандидаты от блока Мой Шаг следят за онлайн трансляцией подсчета голосов досрочных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր կառավարությունում կադրային որոշումների առումով գլոբալ փոփոխություններ չեն լինի։ Այն նախարարները, որոնք արդեն սկսել են լուրջ նախագծերի իրագործումը, պետք է հետագայում աշխատելու հնարավորություն ստանան։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ի հեճուկս ընդդիմադիրների պնդումների` Նիկոլ Փաշինյանի թիմը նոր խորհրդարանում և կառավարությունում կարող է արդյունավետ աշխատել։ Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Լենա Նազարյանը։ Անցած շաբաթ նրա թեկնածությունն է առաջարկվել Ազգային ժողովի երեք փոխխոսնակներից մեկի պաշտոնում։

Նազարյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանի թիմին անփորձության մեջ մեղադրող մարդիկ զուտ անձնական շահեր են հետապնդում։ Նրանք ցանկանում են մարդկանց ասել, թե միայն իրենք ունեն կառավարման համապատասխան փորձ։ Խոսքն առաջին հերթին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մասին է։

Мане Тандилян - Sputnik Արմենիա
Հայտնի է` ով կլինի ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն

«Երկար տարիներ ՀՀԿ–ն ունենալով ռեսուրսներ` դրանք օգտագործել է ընդդիմությանն ամեն կերպ ճնշելու, նրա հնարավորությունները խորհրդարանում և իշխանության համակարգում նվազագույնի հասցնելու համար։ Եթե դիտարկենք այդ տեսանկյունից, ապա, այո` նրանք ավելի շատ «փորձ» ունեն պետության կառավարման մեջ, քանզի նրանցից բացի ոչ մեկի համար հասանելի չեն եղել իշխանության լծակները», – հավելեց Նազարյանը։

Նա վստահ է, որ «Իմ քայլի» խորհրդարան անցած անդամները շատ արագ կհարմարվեն նոր գործին։ Նազարյանի խոսքով`նրանք իրենց գործի պրոֆեսիոնալներն են, նրանցից յուրաքանչյուրն արդյունավետ աշխատել է այս կամ այն ոլորտում` կուտակելով մեծ փորձ և գիտելիքներ։ Իսկ գլխավոր խնդիրներից մեկը, որը ծառացած է նորաթուխ պատգամավորների առաջ, քաղաքացիների հետ ինտերակտիվ շփման պահպանումն է։ Նրանք ոչ մի դեպքում չպետք է թույլ տան որպեսզի պատնեշ առաջանա խորհրդարանի և հասարակության միջև։

Անդրադառնալով նոր կառավարության կազմին` Նազարյանը նշեց, որ կադրային որոշումների առումով գլոբալ փոփոխություններ չեն լինի։ Այն նախարարները, որոնք արդեն սկսել են լուրջ նախագծերի իրագործումը, պետք է հետագայում աշխատելու հնարավորություն ստանան։ Միաժամանակ նա հիշեցրեց, որ շուտով շրջանառության մեջ կդրվի կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների նախագիծը։ Օպտիմալացման շրջանակում ակնկալվում է նախարարությունների թվի կրճատում, լուծարված գերատեսչությունների գործառույթները փոխանցվելու են մյուսներին։

Никол Пашинян - Sputnik Արմենիա
Ծառուկյան–Մարուքյան պատերազմը. Փաշինյանը մնաց առանց ընդդիմությա՞ն

Նազարյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ գալիք օպտիմալացումը պայմանավորված է կարդային քաղցով։ Նրա խոսքով` հիմնական դրդապատճառը պետական կառավարության արդյունավետության բարձրացումն է։ Երկար տարիներ խոսվել է պետական ապարատի ուռճացվածության մասին, և հիմա եկել է իրավիճակը փոխելու ժամանակը։ Ինչ վերաբերում է այն աշխատողներին, որոնք գործազուրկ կդառնան կրճատումների հետևանքով, ապա Նազարյանը կարծում է, որ պետությունը պետք է բարենպաստ տնտեսական պայմաններ ստեղծի այդ մարդկանց համար։ Նրանց մեծ մասը չնչին աշխատավարձեր է ստանում, որը չի բարելավում նրանց սոցիալ–տնտեսական պայմանները, բայց դրա հետևանքով ունենում ենք չափազանց ուռճացված և անճոռնի պետական համակարգ։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» բանավեճին, որն ուղեկցվել է փոխադարձ մեղադրանքներով և վիրավորանքներով, Նազարյանն ասաց, որ այդ բանավեճն ավելի հասկանալի կլիներ նախընտրական շրջանում։ Հիմա` ընտրություններից հետո, իր համար անհասկանալի են նրանց շարժառիթները և ձգտումները։ Բանն այն է, որ «Իմ քայլը» դաշինքը կոալիցիա չի կազմի այդ ուժերից և ոչ մեկի հետ, և վերջիններն ավտոմատ կերպով ընդդիմություն կհամարվեն։

Իսկ թե ընդդիմադիր խմբակցություններից ով կստանա խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը, ինչպես նախատեսված է օրենքով, դեռ հայտնի չէ։

Նազարյանը հասկացնել տվեց, որ իշխանությունը չի պատրաստվում ընդդիմության հետ կիսել խորհրդարանական հանձնաժողովները։ Ավելի վաղ այս մասին խոսել էր «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով` ընդդիմությանը մի քանի հանձնաժողով տրամադրելը կնպաստի հակակշիռների ստեղծմանը և իրական ժողովրդավարության հաստատմանը։

Լենա Նազարյանը նշեց նաև, որ նախկին 9 հանձնաժողովների փոխարեն նոր խորհրդարանում 10–ը կլինեն, դրանցից մեկը կհանձնվի «Լուսավոր Հայաստանին»։ Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իմ քայլը» դաշինքը ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին։ Լենա Նազարյանին և Ալեն Սիմոնյանին առաջարկվել է երկու փոխխոսնակների պաշտոնները։

Լրահոս
0