00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ կրկին WikiLeaks. ինչու՞ են լրտեսական սարքերը պետք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը

© Sputnik / Asatur YesayantsВыставка оборонных технологий ArmHiTec 2018 в Ереване оружие
Выставка оборонных технологий ArmHiTec 2018 в Ереване оружие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Ֆրանկֆուրտում ԱՄՆ հյուպատոսությունից սարք է պատվիրել, որը թույլ է տալիս պարզել կապի ժամանակակից միջոցների տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան.  WikiLeaks–ը մի շատ հետաքրքիր փաստաթուղթ է հրապարակել, որը կարող է լույս սփռել արտերկրում գործող ամերիկյան դեսպանատների իրական խնդիրների և նպատակների վրա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Ավելի վաղ WikiLeaks–ում հայտնվել էր աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների գնումների ցանկը։ Մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը 2016 թվականի ապրիլին Ֆրանկֆուրտում ԱՄՆ հյուպատոսությունից սարքեր էր պատվիրել, որոնք թույլ են տալիս լրտեսել ու ստանալ կապի ժամանակակից միջոցների տվյալները։ Նշվում է, որ այդ սարքի օգնությամբ կարելի է պարզել գաղտնաբառերը, կոնտակտները, գաղտնազերծել զրույցները և թարգմանել անգլերեն։

© Photo : US Embassy Shopping List WikiLeaks InstructionsWikiLeaks–ում հայտնվել է աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների գնումների ցանկը
Եվ կրկին WikiLeaks. ինչու՞ են լրտեսական սարքերը պետք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը - Sputnik Արմենիա
WikiLeaks–ում հայտնվել է աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների գնումների ցանկը

Նահապետյանի կարծիքով` եթե WikiLeaks–ի հոդվածը համապատասխանում է իրականությանը, ապա այստեղ մի շարք անհարմար հարցեր են առաջանում, որոնք ամերիկյան կողմի պարզաբանում են պահանջում։ Իհարկե, դեռ պարզել է պետք, թե այդ ինչ սարքեր են, ինչի համար են դրանք նախատեսված։ Սակայն, պետության ղեկավարների զրույցները գաղտնալսելու հարցում ԱՄՆ լուրջ «փորձը» հաշվի առնելով, չի կարելի բացառել, որ նման փորձեր եղել են նաև Հայաստանում։

Руководитель Аппарата Президента Армен Геворгян во время совещания по социально-экономической политике республики (27 февраля 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Արմեն Գևորգյանը` նախորդ իշխանությունների սխալի և նորերի հնարավոր վրիպումների մասին

Փորձագետը կարծում է, որ ամերիկացիների գործողությունները կարող են պոտենցիալ սպառնալիք լինել հատուկ ծառայությունների և Հայաստանի անվտանգության այլ մարմինների համար։

«Իրավիճակն ամեն դեպքում բավական հետաքրքրական է, մեզ կարող են հետաքրքիր զարգացումներ սպասել։ Գուցե սա ի վերջո կօգնի լույս սփռել ՀՀ վարչապետի, ԱԱԾ պետի և ՀՔԾ տնօրենի մասնակցությամբ հեռախոսազրույցի գաղտնալսման հետ կապված վերջին իրադարձությունների վրա», – ասաց Նահապետյանը։

Նա հիշեցրեց, որ սկանդալային գաղտնալսման գործի շրջանակում դեռ սեպտեմբերին դատարանի որոշմամբ առգրավվել էին «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության գրասենյակի համակարգիչներն ու հեռախոսները։ Նախաձեռնության համակարգողը Նահապետյանն է։

«Քանի որ իրավիճակը ուղիղ կապ ունի մեր կազմակերպության գործունեության հետ, մենք հետևողական կլինենք այն հարցում, որ պարզենք, թե իրականում ով էր կանգնած բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցների գաղտնալսման հետևում։ Մեզ շատ հետաքրքիր է, ինչ կլինի, եթե պարզվի, որ գաղտնալսումն իրականացվել է բացարձակ այլ տեղ և այլ սուբյեկտների կողմից», – ավելացրեց փորձագետը։

Полиция Армении проводит обыск в офисе Еркрапа (20 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ կապ ունի գաղտնալսումը. Նահապետյանը խուզարկությունը կապում է իրենց գործունեության հետ

Հայաստանի իշխանությունները կարող են և պետք է դիմեն ԱՄՆ դեսպանատուն այդ սարքերի ձեռքբերման հետ կապված պարզաբանումներ ստանալու համար։ Միևնույն ժամանակ Նահապետյանը չի բացառում, որ ամերիկացիները կարող են և չպատասխանել։ Ամեն դեպքում այն փաստը, որ այդ տեղեկությունը WikiLeaks–ում է հայտնվել, ինքնին զգալի ինտրիգ է պարունակում։ Նրա խոսքով` այս արտահոսքը հաշվի առնելով, գաղտնալսման գործով հետաքննության շրջանակում իրավապահ մարմինները պարտավոր են ևս մեկ վարկած դիտարկել. խնդրին ամերիկացիների առնչություն ունենալու վարկածը։

Այդ սարքերի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով մենք հարցում ենք ուղարկել ԱՄՆ դեսպանատուն։ Սակայն, քանի որ դիվանագիտական ներկայացուցչությունը Սուրբ ծննդի տոներով պայմանավորված այժմ չի գործում, ստիպված կլինենք սպասել։

Միևնույն ժամանակ, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, ԱՄՆ դեսպանատունը սարքերը ձեռք է բերել սմարթֆոնների ապակոդավորման և դրանց կոդերը կոտրելու  համար։ Նման սարքեր սովորաբար կիրառում են, երբ այս կամ այն հետաքննության շրջանակում պետք է հասանելիություն ստանալ ուրիշի հեռախոսում առկա տեղեկատվությանը։ Ընդ որում՝ սմարթֆոնը պետք է այդ պահին լինի ձեռքի տակ։ Թե ինչու են ԱՄՆ–ն դեսպանատանը դրա կարիքն զգացել, դժվար է կռահել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում փորձագետը չբացառեց, որ դրանք կարող էին պետք լինել նաև դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների հեռախոսները գաղտնալսման փորձերից պաշտպանելու համար։

Туристы в Ереване - Sputnik Արմենիա
ԱՄՆ դեսպանատան տագնապալի հայտարարությունը. որտեղի՞ց ծայրահեղականներ անվտանգ ՀՀ–ում

Մարտիրոսյանը այս ամենը հակված չէ դիտարկել Փաշինյանի և Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման համատեքստում։ Բանն այն է, որ գաղտնալսման համար այլ սարքեր են անհրաժեշտ։

«Չեմ կարծում, որ ԱՄՆ դեսպանատունը նման սարքերի անհրաժեշտություն ունենար։ Թուրքիայում Արարատի ստորոտին տեղակայված ՆԱՏՕ–ի բազաներն ու կայանները հետևելու համար բոլոր հնարավորություններն ունեն` այդ թվում «ծածկելով» Հայաստանի ողջ տարածքը», – նշեց Մարտիրոսյանը։

Ըստ նրա` իմանալով ամերիկացիների հնարավորությունները գոնե Էդվարդ Սնոուդենի գաղտնիքները բացահայտելու հիման վրա, կարելի է վստահորեն ասել, որ վերոնշյալ սարքերը առանձնահատուկ հնարավորություններ ԱՄՆ դեսպանատանը չէին տա։ Առավել ևս, որ այդ սարքերը չեն կարող հեռավորության վրա հետևել ուրիշների սմարթֆոնների աշխատանքին։ Տեսականորեն կարելի է իհարկե ենթադրել, որ դեսպանատան աշխատակիցները կարող են ներխուժել հյուրերի հեռախոսների մեջ, որոնք մի քանի ժամով մտել են դեսպանատուն և իրենց հեռախոսները թողել անվտանգության աշխատակիցների մոտ։

Լրահոս
0