09:40 29 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.60
  • GBP617.68
  • EUR528.57
  • RUB7.09
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
111 0 0

Հիշեցնենք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:

 

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի փոխխոսնակի համար թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին:

«Որպես ֆորմալ բացատրություն կնշվի, թե դա արվում է, որովհետեւ ԲՀԿ խմբակցությունը թվաքանակով մեծ է ԼՀԿ խմբակցությունից:

Այս հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին»,-գրում է թերթը:

Թերթի տվյալներով՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն հայտնի է՝ Մանե Թանդիլյան, իսկ ԲՀԿ-ն ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել: Ամենահավանական թեկնածուն Արթուր Գրիգորյանն է՝ ձախողված ու փողոցում հեռացված էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին նախարարը:

 

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (357)
թեգերը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Իմ քայլը» դաշինք, ՀՀ Ազգային ժողով

Գլխավոր թեմաներ