00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյան–Պուտին բանակցությունները Մոսկվայում միայն ավելացրել են հարցերը. Սարգսյան

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցВстреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (27 декабря 2018). Москвa
Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (27 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարևոր է հասկանալ` որքան է Փաշինյանի ցուցադրած դրական տրամադրվածությունը համապատասխանում բանակցությունների իրական բովանդակությանը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի բանակցությունները Կրեմլում ավարտվեցին, իսկ հարցերը մնացին։ Ավելին` բանակցությունների կոնկրետ արդյունքի ու մանրամասների վերաբերյալ ընկալելի տեղեկության բացակայությունը էլ ավելի շատ հարցեր են առաջացնում։

 Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում. տեսանյութ

Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի կարծիքով` հասարակությանը հուզող հարցերին պատասխան չի տրվել ու առկա բոլոր կասկածներն ու ենթադրությունները շարունակում են արդիական մնալ։ Խոսքն առաջին հերթին արցախյան հիմնախնդրի ու Հայաստանի համար գազի գնի հարցի մասին է։

«Գազի հարցը Հայաստանի բնակչության  համար առանցքային կարևորություն ունի։ Մեզ շատ է  հետաքրքրում`ինչու են բանակցություններն այդքան երկար տևում, ինչի հետ է դա կապված։ Դատելով պաշտոնական տեղեկությունից` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դա արձանագրային հանդիպում էր։  Իսկ թե ինչ է կադրից դուրս մնացել, մնում է  միայն ենթադրել», – նշեց Սարգսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Դեկտեմբերի 27–ին Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Facebook–ում ուղիղ եթեր մտավ, որի ժամանակ մասնավորապես ասաց, որ գազի գնի հարցը դեռ լուծված չէ, բանակցությունները շարունակվում են։ Փաշինյանը նշեց, որ այդ հարցում լավատեսորեն է տրամադրված ու հույս հայտնեց, որ Հայաստանը ցանկալի արդյունքի կհասնի, կամ առնվազն անցանկալի հետևանքներ չեն լինի։

Հիշեցնենք` Հայաստանը սահմանի վրա Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով, սակայն սպառողին այն հասնում է կրկնակի թանկ։ Ավելի էժան ստանում է  միայն Բելառուսը, սակայն  այստեղ երրորդ երկրի միջով տարանցման ծախսեր չկան։

Սարգսյանը նշեց, որ կասկածելի է համարում մամուլում հայտնված ու հետո հերքված թանկացման մասին տեղեկությունները։ Ըստ տեղեկության «արտահոսքի»` նոր տարում գազը թանկանալու է մինչև 215 դոլար»։  Նա չի բացառում, որ կողմերը «գին են գցում», բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ` որքան է Փաշինյանի ցույց տված դրական տրամադրվածությունը համապատասխանում բանակցությունների իրական բովանդակությանը։

И.о. премьер-министра Армении Никол Пашинян во время встречи с президентом России Владимиром Путиным (27 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված գազի գնի հարցում

Նրա խոսքով` չափազանց կարևոր գործոն է առաջնորդների միջև անձնական վստահությունը։ Հիմա դժվար է ասել, արդյոք այդ վստահությունը կա։ Այս համատեքստում Սարգսյանն ուշադրություն է  հրավիրում Ռուսաստանի նախագահի նախատոնական շնորհավորանքին, որն ուղղված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այդ շնորհավորանքը ցույց է տալիս, որ չնայած Քոչարյանին կալանավորելու մասին դատարանի որոշմանը, Ռուսաստանի ղեկավարությունը չի փոխել վերաբերմունքը նրա հանդեպ։

Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:

Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков во время ежегодной большой пресс-конференции Владимира Путина (20 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ի՞նչ է Պուտինը գրել Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում. պարզաբանում է ՌԴ նախագահի խոսնակը

Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում կայացրեց։

Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։

Նշենք, որ Երևանի առաջին ատյանի դարանը դեկտեմբերի 28–ի երեկոյան քննելու է Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը գրավի դիմաց նրա ազատման մասին։

Լրահոս
0