11:21 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ դեռ ասելիք ունի, կամ որն է ՀՀԿ–ի անելիքը գալիք տարում

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (165)
64700

ՀՀԿ–ն կորցրեց իշխող կուսակցության կարգավիճակը, իսկ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում չկարողացավ հաղթահարել 5 տոկոսի շեմը ԱԺ–ում հայտնվելու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի գործող իշխանությունների համար ընդդիմություն կձևավորվի հիմնականում խորհրդարանից դուրս։ Այս մասին Sputnik Արմենիային հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, որը ՀՀԿ–ին հիմնական ընդդիմադիր խաղացող է տեսնում մոտ հեռանկարում։

ՀՀԿ–ի համար 2018 թվականը բեկումնային էր. այն կորցրեց իշխող կուսակցության կարգավիճակը, իսկ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրություններում չկարողացավ հաղթահարել 5 տոկոսի շեմը ԱԺ անցնելու համար։ Այդ փաստը, սակայն, հանրապետականներին չի մտահոգում։ Նրանք հայտարարում են, որ նոր իշխանության կողմից «ատելության և ագրեսիայի տոտալ քարոզի» պայմաններում, ՀՀԿ–ի օգտին են քվեարկել 60 հազար համարձակներ։  Դա, ըստ Շարմազանովի, վատ ցուցանիշ չէ։

«Նոր խորհրդարանում մենք ընդդիմություն չունենք։ Այս պայմաններում մեր խնդիրը քաղաքական և կուսակցական համակարգի առողջացումն է», – նշեց քաղաքական գործիչը։

Ընտրություններից մի քանի օր անց ՀՀԿ–ն լքելու դիմում ներկայացրեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Այն հարցին, թե արդյոք կուսակցությունը Կարապետյանի դուրս գալն կորուստ է համարում, Շարմազանովն ասաց, որ նախկին վարչապետը նշանակալի անձ էր, և ՀՀԿ–ն շնորհակալ է նրան արդյունավետ աշխատանքի համար։

Նոր տարում կուսակցության ներսում վերահաշվարկի գործընթաց կսկսվի հասկանալու համար, թե ինչպիսի լիդերական ռեսուրսներ ունեն, ով է մնացել իրենց շարքերում, ով է հեռացել և այլն։ Միևնույն ժամանակ Շարմազանովը դժվարացավ ասել, թե երբ է գումարվելու կուսակցության համագումարը, և հնարավոր է արդյոք, որ առաջնորդը փոխվի։ Նրա խոսքով` եթե ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի ունենային 2019 թվականի մայիս–հունիսին, ինչպես նախատեսվում էր իսկզբանե, ապա ՀՀԿ–ի համագումարը կանցկացվեր փետրվար–մարտ ամիսներին, սակայն Փաշինյանն իր հապճեպ գործողություններով խառնեց բոլոր ծրագրերը։

«Որևէ փոփոխության մասին խոսելն այս պահին կոռեկտ չէ, կուսակցությունում դեռ շարունակվում են քննարկումները, բացի այդ որևէ կոնկրետ որոշում դեռ չի կայացվել։ Սակայն համագումարի անցկացման և կուսակցության աշխատանքի վերանայման անհրաժեշտություն կա», – հայտարարեց Շարմազանովն` ի պատասխան այն հարցին, թե արդյոք նա ՀՀԿ առաջնորդին փոխելու կարիք տեսնում է։ Շարմազանովը չի ցանկանում, որ Սերժ Սարգսյանը հեռանա կուսակցության նախագահի պաշտոնից, քանի որ համոզված է` ՀՀ 3–րդ նախագահը քաղաքականության մեջ դեռ ասելիք ունի։

Հանրապետականը կարծում  է, որ 2018 թվականը կուսակցության համար դժվար և մարտահրավերներով լի տարի էր։ Սակայն կուսակցությունը կարողացավ ինքն իրեն, ինչպես նաև քննադատներին և թերահավատներին ապացուցել,  որ շարունակում է մնալ երկրի առանցքային քաղաքական ուժերից մեկը։ Քաղաքական գործիչը կարծում է, որ ՀՀԿ–ին և ՀՅԴ–ին կարելի է իսկապես կայունացած քաղաքական կուսակցություն համարել։

Հայաստանի համար անցնող տարին ևս միանշանակ չէր. այն, ինչ տեղի է ունենում հիմա, Շարմազանովի կարծիքով, երկրի շահերից չի բխում։ Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, բազմաթիվ լուրջ խնդիրներ ունի արտաքին քաղաքականության մեջ, և ՀՀԿ–ի խնդիրն է լինելու թույլ չտալ իշխանություններին անզգույշ և չմտածված քայլեր իրականացնել։

թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (165)

Ըստ թեմայի

Ոտքի՛, դատարանն է գալիս. նոր Հայաստանի ամենաաղմկահարույց ձերբակալություններն ու կալանքները
Սուրբ Աթոռում Հայաստանը նոր դեսպան ունի. նախագահը հրամանագիր է ստորագրել
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը կմնա կալանքի տակ. դատարանը որոշում կայացրեց
թեգերը:
Հայաստան, Էդուարդ Շարմազանով, Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)

Գլխավոր թեմաներ