00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում վերնախավի փոփոխությունն ավարտվել է, հետո կլինի ամենահետաքրքիրը. Իսկանդարյան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция и.о. премьер-министра Никола Пашиняна международным СМИ (10 декабря 2018). Еревaн
Пресс-конференция и.о. премьер-министра Никола Пашиняна международным СМИ (10 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կուսակցական համակարգը հիմա ավերակների մեջ է, երկրում չկան նորմալ գործող ժողովրդավարական ինստիտուտներ, դրանք պետք է հընթացս ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հայաստանում ավարտվում է վերնախավի փոփոխության գործընթացը, որը սկսվել էր դեռ 2018թ–ի ապրիլին, և հետո կլինի ամենահետաքրքիրը. կկարողանա՞ արդյոք նոր իշխանությունն անցկացնել հայտարարված բարեփոխումները, նպաստել կուսակցական համակարգի, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծմանը և այլն։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Арпине Ованнисян на приеме для прессы (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է դառնալ գործազուրկ

«Հայաստանում չկան զարգացած, կայացած քաղաքական կուսակցություններ։ Կուսակցական համակարգը հիմա ավերակների մեջ է, երկրում չկան նորմալ գործող ժողովրդավարական ինստիտուտներ։ Արդար և թափանցիկ ընտրություններն ընդամենը առաջին քայլն են դեպի քաղաքական և կուսակցական համակարգի ստեղծումը։ Այլ հարց է` կկարողանա՞ արդյոք նոր վերնախավը լուծել այդ խնդիրը», – նշեց Իսկանդարյանը։

Նրա խոսքով` նույնիսկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հազիվ թե կարելի է համարել կայացած ուժ, որն ունի ամուր կադրային, ֆինանսնական և մեդիա պաշարներ։ Այդ ամենը պետք է ստեղծել հընթացս։

Փորձագետի կարծիքով` նոր իշխանության առաջ խնդիր է դրվում իրական հաջորդականություն ապահովել արտաքին քաղաքականության ոլորտում։ Փորձագետների համար հատուկ հետաքրքրություն է առաջացնում այն, թե սոցիալ–տնտեսական քաղաքականության ինչպիսի մոդել կկառուցեն երկրի իշխանությունները։

«Կասկածում եմ, որ հիմա իշխանության եկած մարդիկ դեռ անցած տարվա փետրվար–մարտին չգիտեին, որ իրենք կստանձնեն իշխանությունը։ Համապատասխանաբար, նրանք չունեին և չէին կարող հստակ տեսլական ունենալ, թե ինչպիսին պետք է լինեն բարեփոխումները տնտեսության, քաղաքականության, սոցիալական ոլորտներում», – նշեց նա։

Ара Баблоян на приеме для прессы (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաբլոյանը հուզված է. նա հրաժեշտ է տալիս պաշտոնին ու վերադառնում մասնագիտական աշխատանքին

Իսկանդարյանը ենթադրում է, որ ամբողջ 2019թ–ը, միգուցե ավելի երկար, գնա այդ տեսլականի ձևավորման վրա։ Փորձագետը միաժամանակ փաստեց, որ երկրում քաղաքական անցումը տեղի ունեցավ առանց արյունահեղության և օրենքի տառին համապատասխան։

ԿԸՀ-ը հունվարի 4-ին հայտնել էր 7-րդ գումարման խորհրդարանի 132 պատգամավորների անունները։ «Իմ քայլը» խմբակցության կազմում 88 պատգամավոր կա։

Անդամների քանակով երկրորդ տեղում ԲՀԿ–ն է, որը նոր խորհրդարանում ունենալու է 26 պատգամավոր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր խորհրդարանի ամենափոքրաթիվ խմբակցությունն է` 18 պատգամավորով։

Արդեն հայտնի է, որ խորհրդարանի խոսնակ կլինի Արարատ Միրզոյանը, նրա տեղակալները՝ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը։ Երրորդ փոխխոսնակ կարող է լինել Մանե Թանդիլյանը։

Լրահոս
0