14:48 19 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.52
  • GBP644.88
  • EUR552.15
  • RUB7.53
Ռոբերտ Քոչարյան. ՀՀ երկրորդ նախագահ

Եվս երկու ամսո՞վ. ՀՔԾ-ն Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
33840

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվար — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել»,- ասաց նա:

Հունվարի 9-ին դատախազն ու քննիչը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավորին: Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:

Հիշեցնենք`Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով` Սահմանադրական կարգը տապալելը, որն ընդունվել է 2009թ.–ին։ Իսկ մինչ այդ քրեական օրենսգրքում առկա 300 հոդվածը` պետական իշխանությունը յուրացնելը, որը ՀՔԾ–ի մեկնաբանությամբ նույնանում է այսօր գործող 300.1 հոդվածի հետ, Քոչարյանի փաստաբանների համոզմամբ, այլևս իրավական ուժ չունի։

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ըստ թեմայի

Օրբելյան.«Ինքնաբացարկով փորձ է արվում խուսափել արդարադատությունից»
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով նիստը հետաձգվեց. դատավորը կփոխվի
Քոչարյանի պաշտպանությունը դիմել է Սահմանադրական դատարան. իրավաբանները պարզաբանել են` ինչու
Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու դատական նիստը հետաձգվեց
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ