00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Զախարովային ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերի թեմայով

© Sputnik / Murad OrujovԱդրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանում համարում են, որ Ռուսաստանի քաղաքացի Գևորգյանի հետ տեղի ունեցածը մասնավոր դեպքն ուռճացնելու փորձ է։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն առաջին անգամ չէ հանդես գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք հակասում են ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների ոգուն։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Մարիա Զախարովայի հայտարարությունը։

Официальный представитель министерства иностранных дел России Мария Захаров - Sputnik Արմենիա
Կոպիտ խախտում է. Զախարովան` Ադրբեջանից ՌԴ հայ քաղաքացիների արտաքսման մասին

Հունվարի 11-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով հայերի մուտքն Ադրբեջան թույլ չտալու բողոքների մասին հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանից Ռուսաստանի քաղաքացիներին ազգային պատկանելության համար արտաքսելն իրավունքների կոպիտ խախտում է։

Աբդուլաևան որոշել է Ռուսաստանի ԱԳՆ-ին հիշեցնել Ադրբեջանի նկատմամբ հայկական ագրեսիայի մասին։ Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանը միշտ բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար։

Աբդուլաևայի խոսքով՝ միայն 2018թ-ին ՌԴ 880 հազար քաղաքացիներ այցելել են Ադրբեջան, և նրանց կողմից ոչ մի բողոք չի եղել։

Աբդուլաևան նշել է, որ երկկողմ կապերի զարգացման ֆոնին այդ հայտարարությունը և ինչ-որ մասնավոր դեպքն ուռճացնելու փորձերը, այն պոկելով ընդհանուր համատեքստից, իրենց նշած ընդհանուր տենդենցի հերթական դրսևորումն են։

«Ըստ էության, վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները և դրան հակառակ ռուս-ադրբեջանական հարաբերությունների հաջող զարգացումը լրջորեն անհանգստացնում են ՌԴ ԱԳՆ-ում որոշ մարդկանց», - ենթադրել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Միաժամանակ Աբդուլաևան հերքել է Զախարովայի խոսքերն այն մասին, որ «ադրբեջանական ղեկավարության հետ վերջին շփումների ընթացքում հավաստիացումներ են ստացվել, որ իրավիճակը կշտկվի»։Նրա խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են իրավահավասարության վրա, և «իրավիճակը կշտկեն» արտահայտությունը հակասում է իրավահավասար երկկողմանի հարաբերությունների էությանը։

Աբդուլաևան նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները որոշվում են ոչ թե արտաքին քաղաքական գերատեսչություններով, այլ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներով։

Ավելի վաղ` դեկտեմբերի 29–ին, Ռուսաստանի քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ 13 ժամ անցկացրել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում «տեղեկատվական և ցանկացած այլ տեսակի մեկուսացման ու նյարդային գերլարվածության մեջ»։ Նա ցանկացել է Նոր տարին անցկացնել Ադրբեջանում, բայց անձնագրային սեղանի մոտ նրան կանգնեցրել են։ Գևորգյանը գրել է, որ իրենից բացի ևս երկու ընտանիքների թույլ չեն տվել գնալ Բաքու` նրանց ազգականներից մեկի հայկական ազգանվան պատճառով։

Լրահոս
0