01:56 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
7 գումարման ԱԺ նիստ

Այսօրվանից սկսվում է հույսերի և խոստումների արդարացման, ամենօրյա աշխատանքի փուլը. Սարգսյան

© Sputnik / Asatur Yesayants.
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
7–րդ գումարման Ազգային ժողով (79)
116 0 0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցում է ՀՀ նորընտիր խորհրդարանի նիստին: Նա իր ելույթում նշեց այն առաջնահերթությունները, որոնք պետք է դրվեն նոր խորհրդարանի աշխատանքում:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Պատմություն դարձած 2018թ.-ը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, շնորհավորելով նորընտիր խորհրդարանականներին, ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«2018-ը մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքական որակների դրսևորումների տարի էր: Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են մասնակցած բոլոր քաղաքական ուժերի ու միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը և սկսվում հաջորդ՝ հույսերի և խոստումների արդարացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը:

«Դուք ստացել եք լայն հնարավորություններ՝ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան: Ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային կյանքին»,- դիմելով պատգամավորներին, ասաց Արմեն Սարգսյանը:

Իսկ նոր Հայաստան կառուցելու համար, նրա խոսքով, դեռ բազում և լուրջ բարեփոխումների կարիք կա, որոնք պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում:

«Առաջնային հարց է մնում ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ և արժանավայել կյանքի երաշխավորումը: Ներկայումս, թե իրավական հարթության վրա, թե գործնականում այդ իրավունքներին բավարար կարևորություն տրված չէ:

Նոր Հայաստանում մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական իրավունքներն ու ազատությունները պետք է հանդիսանան մարդու արժանապատվության բաղկացուցիչ կարևորագույն մասը: Հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական ակտերի և պետական մարմինների գործողությունների հիմքում: Աշխարհը դառնում է ավելի անկայուն և անկանխատեսելի` լի մարտահրավերներով»,- ասաց նա:

Հայաստանն այս իրավիճակում լուրջ անելիքներ ունի այդ աշխարհում իր դիրքը գրավելու ու ունեցածը չկորցնելու համար: Իսկ նոր խորհրդարանը պետք է ձգտի նպաստել 21–րդ դարի մարտահրավերներին պատրաստ քաղաքացու ձևավորմանը, ԼՂ խնդրի կարգավորմանը, ԵՄ և ԵԱՏՄ հետ հարաբերությունների խորացմանը, հարևանների, բարեկամների ու գործընկերների հետ ավելի խորը հարաբերությունների զարգացմանը և Հայաստանի՝ որպես հուսալի գործընկեր կայացմանը»,–իր խոսքում նշեց Արմեն Սարգսյանը։

թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (79)

Ըստ թեմայի

Ինչ կտրվի Մելքումյանին, որպես ԱԺ փոխնախագահի պաշտոնի փոխհատուցում. «Ժամանակ»
Մենք քիչ ենք, բայց մեզ ընդդիմություն են ասում. ԼՀԿ-ն կհսկի Փաշինյանի ամեն մի քայլը
Ժամանակը շատ քիչ է, կամ ինչու՞ պետք է Հայաստանի նոր իշխանությունը խոսքից անցնի գործի
թեգերը:
Արմեն Սարգսյան, ՀՀ Ազգային ժողով

Գլխավոր թեմաներ