14:14 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նշանակել է ՀՀ վարչապետ

© Photo / official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
20710

Հայաստանի Հանրապետությունը նոր վարչապետ ունի։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Իմ քայլը» դաշինքի 1–ին անդամ Նիկոլ Փաշինյանին նշանակել է ՀՀ վարչապետ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը` Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,–ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ 7–րդ գումարման 1–ին նիստին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն է առաջադրել:

Նշենք, որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցությունը ՀՀ նախագահին առաջարկելու է Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Սահմանադրության համաձայն՝ նոր ձևավորված խորհրդարանում վարչապետի ընտրություն չի լինում: Ազգային ժողովում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններից հետո առաջին ուժն «Իմ քայլը» դաշինքն է` 88, երկրորդը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, երրորդը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատով:

Ըստ թեմայի

Խորհրդարանում մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը
Այսօրվանից սկսվում է հույսերի և խոստումների արդարացման, ամենօրյա աշխատանքի փուլը. Սարգսյան
Օլիգարխն ուրիշ է, կլասիկը՝ ուրիշ. Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին
թեգերը:
ՀՀ կառավարություն, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ