12:16 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.96
  • GBP624.08
  • EUR552.07
  • RUB6.40
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
7–րդ գումարման Ազգային ժողով (79)
121 0 0

ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը չի բացառում, որ ընտրվելուց հետո կաշխատի սուպերվարչապետության համակարգը վերացնելու ուղղությամբ: Այս մասին այսօր Միրզոյանը հայտարարեց ԱԺ նիստում` պատասխանելով Էդմոն Մարուքյանի հարցին:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Այն անձերը, որոնք կարող էին ի չարս օգտագործել այդ համակարգն, այսօր չկան: Այսօր այն ի բարօրություն է օգտագործվում»,- նշեց Միրզոյանը, բայց և հավելեց , որ այդ հարցով քննարկումներ կլինեն:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովների հետագա գործունեությանը, մասնավորապես՝ գաղտնալսումների և գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն ուսումնասիրող հանձնաժողովների գործունեությանը, Միրզոյանը հայտարարեց, որ դրանք պետք է շարունակեն գործել և հավելեց, որ առաջիկայում կստեղծվեն նոր քննիչ հանձնաժողովներ:

Մարուքյանը հետաքրքրվեց նաև նիստերից բացակայող պատգամավորների նկատմամբ ԱԺ ապագա նախագահի դիրքորոշման մասին: «Փոխզիջում չեմ տեսնում: Անհարգելի բացակայությունը չի հարգվի: Իսկ  հարգելին պետք է խիստ փաստարկված լինի»,–հայտարարեց Միրզոյանը:

Հիշեցնենք` խորհրդարանական մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցությունն Աժ նախագահի պաշտոնում առաջադրել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Մինչ ընտրությունը Միրզոյանը պատասխանում է պատգամավորների հարցերին ու լսում նրանց ելույթներն՝ ԱԺ ապագա առաջնահերթ անելիքների մասին:

թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (79)

Ըստ թեմայի

Խորհրդարանում մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը
Օլիգարխն ուրիշ է, կլասիկը՝ ուրիշ. Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին
Խորհրդարանը նոր նախագահ է ընտրում
թեգերը:
Արարատ Միրզոյան, ՀՀ Ազգային ժողով

Գլխավոր թեմաներ