14:55 21 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP628.13
  • EUR553.38
  • RUB7.31
ՀՀ ԱԺ

ԱԺ 3 փոխնախագահի համար առաջադրվել է 4 թեկնածու

© Sputnik/ Asatur Yesayants.
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
253 0 0

Խորհրդարանը քննարկում է ԱԺ փոխնախագահների թեկնածությունները: Ընդդիմադիր երկու ուժերն էլ ձգտում են փոխնախագահի աթոռ ստանալ:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» ձգտում են ստանալ ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերն այս պաշտոնի համար առաջադրեցին իրենց թեկնածուներին՝ ԲՀԿ-ն՝ Վահե Էնֆիաջյանին, ԼՀ-ն՝ Մանե Թանդիլյանին:

«Իմ քայլը» դաշինքը, որպես մեծամասնություն, ԱԺ նախագահների երկու տեղակալների պաշտոնում առաջադրել է իր երկու թեկնածուներին՝ Լենա Նազարյանի ու Ալեն Սիմոնյանին: Փոխնախագահի երրորդ աթոռը, ըստ ԱԺ կանոնակարգի, կտրամադրվի ընդդիմությանը՝ թե որ ուժին՝ կորոշվի քվեարկությամբ:

Հիշեցնենք`այս հարցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ճիշտ է, որպեսզի այդ պաշտոնը ստանա ընտրողների ավելի շատ ձայներ ստացած քաղաքական ուժը, տվյալ դեպքում՝ ԲՀԿ-ն: ԱԺ Կանոնակարգ օրենքը նման կարգավորում չի նախատեսում և ընտրությունը թողնում է խորհրդարանի վրա:

Ըստ թեմայի

Արարատ Միրզոյանն ընտրվեց ԱԺ նախագահի պաշտոնում
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ
Հայաստան- ԵՄ համաձայնագիրը դարձյալ հետաձգվում է
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով

Գլխավոր թեմաներ