00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:24
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատ Միրզոյանը հաստատեց. ԱԺ օրակարգում ներառված հարցերից մեկը գոյություն չունի

© Sputnik / Asatur YesayantsСпикер парламента Армении Арарат Мирзоян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн
Спикер парламента Армении Арарат Мирзоян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահը կառավարությանն ակնարկեց`արագացրեք, մենք ձեզ հնարավորություն ենք տվել։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ԱԺ–ի նախագահն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգը ձևավորվել է առնվազն մեկ գոյություն չունեցող օրենսդրական փոփոխության նախագծով։

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված «Կառավարության կառուցվածքի և գործունեության օրենքի փոփոխության նախագիծը», որն օրակարգի 6-րդ հարցն է, այս պահին դեռ գոյություն չունի։ Ըստ ԱԺ խոսնակի, ԱԺ աշխատակարգի այս խախտումն իրականացվել է հանուն գործադիր իշխանության։

Депутат от фракции Процветающая Армения Арман Абовян во время первого заседания парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նոր խորհրդարանի առաջին կռիվը. պատգամավորները մտնում են հունի մեջ

«Իրականում սա հնարավորություն է գործադրի համար և գործադրի իրավունքն է այդպիսի փոփոխությունների նախագիծ ներկայացնելը։ Իրավունք, որից գործադիրը կարող է օգտվել կամ չօգտվել։ Տեղեկացնեմ, որ այս պահին Կառավարության կառուցվածքը փոփոխելու վերաբերյալ որևէ նախագիծ ներկայացված չէ կառավարության կողմից»,– պատգամավորներին բացատրեց խոսնակը։

Նշենք, որ Sputnik Արմենիան մինչ այդ արդեն անդրադարձել է այս թեմային ու պարզել, որ հարցը ոչ միայն խորհրդարանում, այլև կառավարությունում էլ դեռ գոյություն չունի։ Այս օրենսդրական փոփոխությունը դեռ նույնիսկ կառավարությունը չի ընդունել։

Մինչդեռ, Սահմանադրության համաձայն, վարչապետը նշանակվելուց հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին:

Այսինքն, եթե գործադիր և օրենսդիր իշխանություններն այդ ժամկետում չհասցնեն օրենսդրական փոփոխություններ կատարել «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքում», վարչապետը ստիպված կլինի նախարարներ նշանակել գործող օրենքով, որտեղ նրանց թիվը 17-ն է:

Նիկոլ Փաշինյանը դեռևս դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի` 17-ից դառնալով 12։

Первое заседание Парламента Армении 7-го созыва (14 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սամվել Ալեքսանյանի հանված ցուցատախտակն ու շփոթված նոր պատգամավորները. խորհրդարանի նոր էջը

Ավելի ուշ հայտարարվեց, որ օպտիմալացման արդյունքում նոր կառավարությունում մնալու են հետևյալ նախարարությունները` աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, բնապահպանության, կրթության և գիտության, մշակույթի և սպորտի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության, ֆինանսների։

Պաշտոնապես, սակայն, այս փաստաթուղթը կառավարությունն առ այսօր ոչ միայն չի ընդունել ու չի ներկայացրել ԱԺ, այլև չի էլ հրապարակել:

Բայց սա օրակարգից բացակայող միակ նախագիծը չէ։ Արարատ Միրզոյանն այսօր չհիշատակեց օրակարգում ներառված, բայց գոյություն չունեցող ևս մեկ նախագծի մասին։

Նիստի օրակարգի 7-րդ կետում ներառված է կառավարության գործունեության մասին օրենքի նախագիծը, որը նույնպես դեռ չի հաստատվել ու խորհրդարան չի բերվել։

Կառավարության ծրագիրը, ըստ Սահմանադրության, պետք է ընդունվի ու ԱԺ ներկայացվի կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում։ Այն խորհրդարանում պետք է ներկայացնի անձամբ վարչապետը, իսկ խորհրդարանին հաստատելու համար տրվում է 7 օր։

Լրահոս
0