00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր ժամանակների Հայոսն ու Քարթլո՞սը. փորձագետները դրական միտում են տեսնում

© Photo / official site of the Prime minister of RAНеформальная встреча премьер-министров Армении и Грузии Никола Пашиняна и Мамуки Бахтадзе (15 января 2019). Болниси, Грузия
Неформальная встреча премьер-министров Армении и Грузии Никола Пашиняна и Мамуки Бахтадзе (15 января 2019). Болниси, Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ու Վրաստանի փորձագետները երկկողմանի հարաբերությունների ակտիվություն են կանխատեսում բոլոր ոլորտներում և հատկապես` տնտեսականում, արդեն այս տարի։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի ու Վրաստանի վարչապետների` Նիկոլ Փաշինյանի ու Մամուկա Բախտաձեի ոչ պաշտոնական հանդիպումը նախատեսված պաշտոնական այցերից կարևոր է։ Դա ցույց է տալիս կողմերի պատրաստականությունը երկկողմանի հարաբերությունների խորացման հարցում։ Դա նաև վկայում է, որ երկու երկրների առաջնորդները խոսելու ու քննարկելու բան ունեին, նաև պատրաստ են սկսել օրակարգի հարցերի լուծումը։ Սրանում համոզված է Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն։

Неформальная встреча премьер-министров Армении и Грузии Никола Пашиняна и Мамуки Бахтадзе (15 января 2019). Болниси, Грузия - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Մամուկա Բախտաձեի հետ

Երեկ Փաշինյանն ու Բախտաձեն ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Բոլնիս ավանում։ Ավելի ուշ Փաշինյանն իր Facebook-ի էջում գրել էր, որ պայմանավորվել է վրաց իր գործընկերոջ հետ մայիսին Դիլիջանում հայ–վրացական բիզնես ֆորում անցկացնել։

«Նման հանդիպումներն ավելի մեծ նշանակություն ունեն, քան արձանագրային հանդիպումները։ Պետությունների ղեկավարները հնարավորություն ունեն ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել կողմերին հետաքրքրող հարցերն ու հետո դրանց լուծում տալ նախարարությունների մակարդակով»,  – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամրաձեն։

Նա դրական է գնահատում հայ–վրացական բիզնես ֆորումի անցկացման պայմանավորվածությունը։ Հատկապես` 2018 թվականի սեպտեմբերին Երևանում  Բախտաձեի արած հավակնոտ առաջարկությունից հետո. խոսքը ապրանքաշրջանառությունը մինչև մեկ միլիարդ դոլար հասցնելն է (2017 թվականին այն 489 միլիոն դոլար էր)։

Մամրաձեն հիշեցրեց, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու օրոք երկրում խիստ հսկողություն էր սահմանվել բիզնեսի նկատմամբ։ Շատերը ստիպված էին փակել իրենց բիզնեսը Վրաստանում ու հույս փնտրել Հայաստանում։

«Հայաստանն ու հայ գործարարները թեթևություն էին մեր բիզնեսմենների համար։ Շատերը հայերի հետ համատեղ ձեռնարկություններ էին բացում Հայաստանում»,  –– ասաց Մամրաձեն։

Грузовые автомобили на обочине Военно-Грузинской дороги - Sputnik Արմենիա
Դուրս գալ «Վերին Լարսի» գերությունից. կփրկվեն արդյո՞ք բեռնափոխադրողները

2016 թվականի տվյալներով` Հայաստանում վրացական կապիտալով 180 ձեռնարկություն էր գործում։ Ի դեպ` դրանց համար հեշտացված է արտադրանքի մատակարարումը ԵԱՏՄ երկրներ։

Վրաստանում նշեցին նաև, որ Փաշինյանը  վարչապետ նշանակվելուց հետո երկրորդ անգամ է երկիր այցելում, թեև այդ անգամ ոչ ֆորմալ։ Վրաստանն առաջին երկիրն էր, ուր Փաշինյանը մեկնել էր 2018 թվականի մայիսին վարչապետ ընտրվելուց հետո։

Չի բացառվում, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հետ կապված հարցերը։ Երկար դադարից հետո առաջին նիստը կարող է կայանալ վեց ամսվա ընթացքում արդեն Թբիլիսիում Փաշինյանի և Բախտաձեի մասնակցությամբ, կարծում է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։ 

Նա ընդգծեց` ոչ ֆորմալ հանդիպումը թույլ է տալիս Երևանին ու Թբիլիսիին հասկանալ երկու երկրներում տեղի ունեցող գործընթացները։

«Թբիլիսիի համար կարևոր է հասկանալ` ինչ է  տեղի ունենում հայ–ադրբեջանական հարաբերություններում, արցախյան հակամարտության կարգավորման հարցում։ Իսկ Երևանի համար` ինչպես են ընթանում ռուս–վրացական հարաբերություններն ու 2011 թվականի համաձայնագրի իրագործումը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Строительные работы на КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս ազատվել Վերին Լարսի խնդրից. Հայաստանում գիտեն, մնում է Վրաստանը

Փորձագետը նշեց, որ Փաշինյանը Վրաստան էր մեկնել Բախտաձեի հրավերով։ Հետաքրքիր է, որ հանդիպումն անցկացվել է ոչ թե Թբիլիսիում, այլ Բոլնիսում, որտեղ նաև  բավականին մեծ հայկական համայնք կա։ Մելիքյանը կարևորում է, որ առաջնորդները հանդիպեն ոչ միայն մայրաքաղաքներում, այլև ուրիշ բնակավայրերում։

«Փաշինյանի այցը ցույց է տալիս նաև, որ Երևանը պատրաստ է խորացնել երկկողմանի հարաբերությունները։ Այս տարի կայուն ներքաղաքական իրավիճակում, պետք է Հայաստանի ու Վրաստանի միջև փոխներգործության ակտիվացում ակնկալել», – ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք` Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ վրացական պատվիրակության առաջին պաշտոնական այցը Երևան տեղի էր ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 10–ին։ Ավելի վաղ` մայիսի 30–ին առաջին պաշտոնական այցով Թբիլիսի էր մեկնել Փաշինյանը։

Լրահոս
0