00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խաղադրույքները չափազանց բարձր են». Քոչարյանի գործը իշխանության համար բեռ է դարձել

© Photo : Press office of Robert KocharyanВторой президент Республики Армения Роберт Кочарян
Второй президент Республики Армения Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերի բազմակի հետաձգումները, ինքնաբացարկի մասին դատավորների բազմաթիվ միջնորդագրերը վկայում են, որ Հայաստանի իշխանությունը որոշ դադար է վերցրել։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության մեջ անորոշություն է առաջացել ինչպես իշխանության, այնպես էլ քննության համար։ Այնպիսի տպավորություն է, որ չկա տեսլական` ինչ անել ու որ ուղղությամբ շարժվել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Политтехнолог Виген Акопян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հակոբյան. «Փաշինյանի համար Քոչարյանի գործը սկզբունքային ներքաղաքական նշանակություն ունի»

Նա կարծում է, որ դատական նիստերի բազմակի հետաձգումները, ինքնաբացարկի մասին դատավորների բազմաթիվ միջնորդագրերը վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունը որոշ դադար է վերցրել։

Նախորդ տարվա հուլիսի վերջին Ռոբերտ Քոչարյանին կալանավորել էին 2008 թվականի մարտին հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Սակայն Երևանի վերաքննիչ դատարանը օգոստոսի 13–ին չեղարկել էր կալանավորման մասին որոշումն ու ազատ էր արձակել Քոչարյանին։ Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարան էր դիմել որոշումը բողոքարկելու նպատակով։

Գործը կրկնակի լսվել էր Վերաքննիչ դատարանում, որը դեկտեմբերի 7–ին ուժի մեջ էր թողել Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին։

Այդ որոշման համաձայն` նույն օրը երեկոյան Հայաստանի երկրորդ նախագահին ձերբակալեցին։ Փաստաբանները հիմա փորձում են հասնել այն բանին, որ նախկին նախագահին գրավի դիմաց ազատ արձակեն, զուգահեռաբար քննությունը պահանջել է, որ կալանքը երկու ամսով երկարաձգեն։ Վերջին մի քանի դատական նիստերը փաստացի ձախողվել էին։ Վերաքննիչ դատարանի վերջին նիստը կայացավ հունվարի 16–ին, հետո հայտարարվեց, որ դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 18–ին։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է

«Հնարավոր է, իշխանությունը կարծում է, որ եթե նրանք ազատեն Քոչարյանին, ապա այդպիսով կցուցադրեն, թե այդ ամենը ֆարս էր։ Նրանք չեն ուզում խայտառակ լինել։ Բայց եթե չազատեն, ապա ի՞նչ անեն։ Հաշվի առնելով բացասական որոշ ազդակներ, որոնք գալիս են այդ թվում Ռուսաստանից, նախկին նախագահի ազատազրկման մեջ գտնվելը  իշխանության մոտ ավելացնում է դիսկոմֆորի զգացողությունը», – ասաց Հակոբյանը։

Ելնելով դրանից` հիմա երկրի ղեկավարությունն ու իրավապահ կառույցները փորձում են ոսկե միջին գտնել, որը թույլ կտա պահպանել շահերի հավասարակշռությունը։

Հակոբյանը կարծում է, որ Քոչարյանի դեպքը հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր ներքաղաքական գործոն է։ Նրա համար դատավարությունն ինչ–որ իմաստով սկզբունքային նշանակություն ունի։ Դրան առաջին հերթին նպաստել են Նիկոլ Փաշինյանի ամպագորգոռ հայտարարություններն այն մասին, որ մարտի 1–ի գործը փակ է։

«Այս փուլում խոսքը ոչ թե «տեսարան» ապահովելու մասին է,  այլ հասարակության աչքերում իմիջի պահպանման խնդիր կա։ Արտահայտություններն այն մասին, որ մարտի 1–ի գործը փակ է, պարտավորեցնում է Փաշինյանին ավարտի հասցնել սկսածը անկախ այն բանից, Քոչարյանի գրավի դիմաց կազատվի, թե ոչ», – ասաց փորձագետը։

Հակոբյանը գրեթե վստահ է, որ իշխանությունները նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէին կարող գործն առանց աղմկի փակել։ Խաղադրույքները չափազանց բարձր են, հիմա Փաշինյանը նահանջելու տեղ չունի։

Լրահոս
0