ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. ՀՀԿ–ն այսօր, ժամը 18:00–ին գործադիր մարմնի նիստ կանցկացնի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։
Նիստը վարելու է կուսակցության առաջնորդ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
«ՀՀԿ գործադիր մարմնի նիստը գումարում և անցկացնում է կուսակցության նախագահը», – նշեց Թադևոսյանը։
Անդրադառնալով ինչ է քննարկվելու հարցին` նա ասաց, որ նիստի օրակարգը մասնակիցները որոշում են տեղում։
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ–ն ստացավ ձայների 4,7% և չկարողացավ անցնել 7-րդ գումարման ԱԺ։