00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդպես ստացվեց. Փաշինյանը մեկնաբանեց Ալիևի հետ հանդիպումը

© Sputnik / Aram NersesyanИ.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов (7 января 2019). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов (7 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց իր ու Ադրբեջանի նախագահի դավոսյան հանդիպման ու դրա շուրջ հնչող տեսակետների մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Այդպես ստացվեց. Facebook սոցիալական ցանցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսում ունեցած հանդիպմանը` ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ սա արդեն երրորդ նախապես չպլանավորված հանդիպումն էր։

Случайная встреча Никола пашиняна и Алиева - Sputnik Արմենիա
Փաշինյան–Ալիև հանդիպման կադրերը. տեսանյութ

«Առաջին հանդիպումը Դուշանբեում էր։ Այնտեղ էլ, երբ հանդիպեցինք, նախապես պլանավորված չէր։ Որքան հավանականություն կար, որ կհանդիպենք, այնքան էլ հավանականություն կար, որ չենք հանդիպի»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով`  նման միջազգային միջոցառումներում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պատահական հանդիպումների վերաբերյալ հստակ մոտեցում մշակելու անհրաժեշտություն կա։

«Բյուսելում, երբ մենք մասնակցում էինք ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին, պահեր էին լինում, երբ մենք դեմ դիմաց հանդիպում էինք, ու արդյունքում նաև համանախագահների հետ հանդիպումների համատեքստում նման մոտեցում եղավ, որ նման հանդիպումներում, որտեղ մենք երկուսս էլ մասնակցում ենք, առնվազն չխուսափենք հանդիպումներից»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է դավոսյան ու նախորդ երկու նման հանդիպումներին, Փաշինյանն ընդգծեց, որ դրանք բոլորն էլ եղել են պատահական ու ոչ պաշտոնական հանդիպումներ, հետևաբար չեն ունեցել նախապես հստակեցված հարցերի շրջանակ։

«Դավոսի կազմակերպիչները, իմանալով, որ երկուսս էլ այնտեղ ենք, երկուսիս էլ հարցրել են` դե՞մ չեք հանդիպմանը, շփմանը։ Երկուսս էլ ասել ենք, որ դեմ չենք ու հանդիպել ենք»,– ասաց նա։

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դավոսում. ինչի՞ մասին են խոսել նրանք

Անդրադառնալով 1.5 ժամ տևած հանդիպման ընթացքում զրույցի թեմային` Փաշինյանը նշեց, որ անդրադարձել են բանակցային գործընթացի պատմությանը` ինչ տեղի ունեցավ, որ փուլում և այլն։ Քննարկվել են նաև բանակցային կարգավորման հնարավորությունները։

«Այդ հանդիպմանը խոսվել է այն, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակավ», –ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև այդ հանդիպման վերաբերյալ հնչող քննադատություններին` նշելով, որ կան քաղաքական գործիչներ, մեկնաբաններ, որոնք «ինչ–որ դավադրությունների տեսություններ են կառուցում»։

«Դավադրություններ լինել չեն կարող։ Դա ուղղակի աբսուրդ է։ Եթե որևէ մեկը մտածում է, որ մեր կառավարությունը կամ ես անձամբ կարող ենք ինչ–որ դավադրության մեջ ներքաշվել, չարաչար սխալվում է։ Ամեն ղեկավար խոսում է իր երկրի շահերից»,– ասաց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` հունվարի 22-ին, Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների շուրջ:

Լրահոս
0