00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան արձագանքեց Մակրոնի` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր նշելու հայտարարությանը

© AFP 2024 / OZAN KOSEВыступление Реджепа Тайипа Эрдогана перед сторонниками во время митинга (16 июня 2013). Стамбул
Выступление Реджепа Тайипа Эрдогана перед сторонниками во время митинга (16 июня 2013). Стамбул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էրդողանի խոսնակը հայտարարել է, որ իրենք քննադատում ու մերժում են Մակրոնի հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը: Այս մասին հայտնում է ermenihaber.am–ը։

«Խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը, առ այն, որ ապրիլի 24-ն այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օր է նշվելու: Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ է, որը ոչ մի իրավական հիմք չունի և հակասում է պատմական ճշմարտություններին»,- ասել է Էրդողանի խոսնակը:

Քալընը կրկին առաջ է քաշել պատմաբանների համատեղ հանձնաժողով հիմնելու Էրդողանի առաջարկությունները՝ դրանից հրաժարվողներին մեղադրելով պատմական դեպքերը շահարկելու փորձի մեջ:

Քալընը շեշտել է, որ հնարավորություն չեն տալու նրանց, ովքեր փորձում են անցյալը նենգափոխելով պատմությունից ոխ, ատելություն և թշնամություն բխեցնել:

Президент Франции Эммануэль Макрон оставил запись в книге почетных гостей в музее Геноцида армян (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհռչակվի. Մակրոն

Շարունակելով միտքը՝ Քալընը մասնավորապես ասել է. «Ոչ ոք չի կարող Թուրքիային մեղադրել նրա չկատարած հանցանքի մեջ և բիծ թողնել մեր պատմության վրա: Քննադատում ու մերժում ենք իր երկրում քաղաքական խնդիրներ ունեցող պարոն Մակրոնի կողմից իրավիճակը փրկելու նպատակով պատմական իրադարձությունները քաղաքական ապրանք դարձնելը:

Տառապանքները մրցակցության մեջ դնելը և քաղաքական թեմա դարձնելը քաղաքական և բարոյական ստորություն է: Թուրքիան շարունակելու է աջակցել դրական նպատակ ունեցող ամեն տեսակ ջանքերին, որոնք արվում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած դեպքերը համատեղ ցավի և արդար հիշողության մոտեցմամբ վեր հանելու համար»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ Մակրոնը նշել է, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։

Լրահոս
0