17:12 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Ռաշադ Ալիզադե

Բլոգե՞ր, թե՞ գործիք. ո՞վ է ադրբեջանցին, որ Արցախի քաղաքացիության հայտ է ներկայացրել

© Sputnik / Irade CELIL
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
43221

Մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի մի քաղաքացի՝ Ռաշադ Ալիզադեն, դիմել է Արցախի իշխանություններին՝ խնդրելով իրեն քաղաքացիություն տրամադրել։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Ադրբեջանի քաղաքացին, որը ցանկանում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալ, ամենայն հավանականությամբ, բլոգեր Ռաշադ Ալիզադեն է, որը հայտնի է «Rashad Bakinskiy» մականունով։

Ավելի վաղ «Արցախպրես» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է ԼՂՀ ԱԳՆ՝ խնդրելով իրեն տրամադրել Արցախի քաղաքացիություն։

Sputnik Արմենիա գործակալությունը հարցում է ուղարկել Արցախի ԱԳՆ՝ խնդրելով լրացուցիչ տվյալներ տրամադրել այդ մասին, սակայն մերժում է ստացել։

«Արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում «Արցախպրես» գործակալության հոդվածը՝ հրապարակված փետրվարի 6-ին», - ասվում է Ստեփանակերտից ստացված պատասխանում։

Համացանցում որոնումների արդյունքում ի հայտ եկավ, որ Ռաշադ Ալիզադեին 2016թ-ի հուլիսին (Ղազախստանում գտնվելու ժամանակ) տուգանք են նշանակել երթևեկության կանոնները խախտելու համար։ Այդ ժամանակ տեղի է ունեցել ինչ-որ մութ պատմություն, և Ալիզադեն ինքը խնդրել  է պարզել այն։

Հետագա որոնումը ցույց է տալիս, որ Ալիզադեն «Ռաշադ Բակինսկի» անունով բլոգերն է, որը գրում է նաև Արցախի մասին։

Դեռ 2016թ-ի օգոստոսին նա գրել է․ «Ինչ էլ լինի, Կովկասում առաջնորդ է եղել և մնում Ադրբեջանը։ Չնայած ամեն ինչի՝ մենք հետ կվերադարձնենք մեր հողերը»։

Սակայն արդեն 2017թ-ին Ալիզադեն Ադրբեջանում ավելի լուրջ խնդիրներ է ունենում, քան երթևեկության կանոնների խախտումը։ Պարզվում է, որ Ադրբեջանից նրա դուրս գալը սահմանափակվել է պետության դիմաց 393 հազար մանաթ (մոտ 230 հազար դոլար) հարկային պարտավորվածության պատճառով։

Ալիզադեն պատմել է, որ երկար ժամանակ ապրել է Վրաստանում, հետո տեղափոխվել Ղազախստան, որտեղ խոշոր բեռնատարների վարորդ է աշխատել:

Իսկ Azavrocom ընկերությունը, որը գրանցված է նրա անունով (թեև նա ոչինչ չի ձևակերպել և չի ստորագրել) և որը 393 հազար մանաթ պարտք ունի, զբաղվել է փողերի լվացմամբ։

Ալիզադեն 2018թ-ին բլոգում գրում է դատական քաշքշուքների մասին։

Հետաքրքիր է, որ 2019թ-ի հունվարի 18-ին զգալի դադարից հետո ( դրա նախորդ գրառումը նա արել էր 2018թ-ի ապրիլին) նրա բլոգում հայտնվում է «ուղերձ հայ ժողովրդին»՝ բոլորովին այլ բովանդակությամբ, քան 2016թ-ինն էր։

«Իմ անունը Ռաշադ է։ Արդեն չորրորդ տարին է՝ գործում եմ որպես բլոգեր։ 2013թ-ից եղել եմ ընդդիմության շարքերում և տարբեր հոդվածներ գրել ադրբեջանական պետության դեմ։ Ադրբեջանցիների մեծամասնության նման ես քննադատել եմ Հայաստանը և համարել մեր միակ թշնամին։ Ես ամաչում եմ, որ երկար ժամանակ եղել եմ պատերազմի կողմնակից և կարծել, որ հակամարտության միակ լուծումը պատերազմն է», - գրում է Ալիզադեն։

Ալիզադեն հռետորական հարցեր է տալիս, թե «ինչու ենք մենք պատերազմում», «ինչու ենք մենք ատում միմյանց»։

«Եկեք ավելի լավ ճանաչենք միմյանց։ Եկեք միմյանց ճանաչելու շանս տանք, ի վերջո հասկանանք, որ Կովկասը մեր ընդհանուր տունն է, որ երկրները, որտեղ մենք գրանցված ենք, ընդամենը մեր տան սենյակներն են», - կարծում է Ռաշադը։

Միգուցե, ելնելով այդ սկզբունքից, Ալիզադեն քաղաքացիություն է խնդրել «սենյակներից մեկում»։ Միգուցե բլոգերին դրդել է այդ քայլին Ադրբեջանում դատական հետապնդումը և ինչ-որ մեկի կողմից առաջարկված «լուծումը»։

Թեև քիչ հավանական է, բայց նաև ենթադրում ենք, որ խոսքը ոչ թե այդ բլոգերի, այլ ինչ-որ ուրիշ Ռաշադ Ալիզադեի մասին է։

Ըստ թեմայի

Թուրքիայի համար զգայուն են Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները․ թուրքագետ
Հետխավիարային դիվանագիտություն.Ադրբեջանն ու Թուրքիան ԵԽԽՎ–ում խմբակցություն են ստեղծել
ՌԴ ԱԳՆ–ն չի հայտարարում Մնացականյանի և Մամեդյարովի հետ Լավրովի հնարավոր հանդիպման մասին
Իսրայելից Բաքու գնացող դրոնների ֆոնին. ինչո՞ւ է Կատարում Երևանը հիմա դեսպանատուն բացում

Գլխավոր թեմաներ