09:19 18 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.51
  • GBP624.60
  • EUR550.11
  • RUB7.32
Հանդիպում Դավոսում. արխիվային լուսանկար

Փաշինյանն ասաց`ինչպես է ադրբեջանական կողմը վերաբերվում Արցախին բանակցություններ բերելուն

© Photo : press office of the Government of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (129)
213 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում ներկայացրեց Արցախին բանակցային սեղան բերելու գործընթացի մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Արցախն ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում: Այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության գործունեության 5-ամյա ծրագրում Արցախի խնդրին վերաբերող հատվածը:

«Մեր կառավարությունը հավատարիմ է մնացել մայիսի 9-ից` վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Ստեփանակերտում արված իմ հայտարարությանը, որ որպես ՀՀ վարչապետ պատրաստ եմ, կարող եմ և պիտի բանակցեմ ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև ես ՀՀ վարչապետն եմ և Արցախի վարչապետը չեմ»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանը եղել և մնալու է Արցախի անվտանգության երաշխավորը: Իսկ բանակցային պրոցեսում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է Արցախի ներգրավումը բանակցություններում:

Արցախի մասնակցության հարցը բանակցություններին, Փաշինյանի խոսքով, այս ընթացքում եղել է քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Իսկ ադրբեջանական կողմը այդ հարցին, Փաշինյանի խոսքով, հետևյալ կերպ է արձագանքում. «Եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավի Արցախին, Ադրբեջանը իր հերթին կներգրավի Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին»:

«Ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքն այս ընթացքում միշտ մասնակցել ու այսօր էլ մասնակցում է բանակցային գործընթացին, և այս ընթացքում չի եղել անգամ մեկ հեռախոսային խոսակցություն,որին  Ղարաբաղի ադրբեջանական համայնքը մասնակցություն  չունենար: Ինչպե՞ս: Այն պարզ պատճառով, որ այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի: Հետևաբար, Ադրբեջանի նախագահն ընտրվածէ նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից և, հետևաբար, Ադրբեջանի նախագահը, Ադրբեջանի կառավարությունն ու Ադրբեջանի խորհրդարանն ունեն մանդատ ներկայացնելու նաև այդ մարդկանց»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ իր տեղեկություններով, Ադրբեջանում համապետական ընտրությունների ժամանակ անգամ առանձին տեղամասեր են գործում, որոնք ներկայացվում են որպես Արցախի ընտրական տեղամասեր` Աղդամի, Ստեփանակերտի և այլն:

«Ադրբեջանի դիրքորոշումը, որ եթե հայկական կողմը պնդում է Արցախի մասնակցությունը, Ադրբեջանն իր հերթին կպնդի Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցությունը, մի շարք հարցեր է առաջացնում. նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է իսկզբանե, որ  չունի լիազորություն ներկայացնելու ողջ Ադրբեջան պետությունը, ողջ ադրբեջանական ժողովրդին` բանակցային գործընթացում»,- ասաց Փաշինյանը` հարցադրում հնչեցնելով, թե այդ դեպքում` ի՞նչ մանդատով է Ադրբեջանի ղեկավարությունը մասնակցում բանակցություններին:

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ իրենք տիրապետում են  ԼՂ իշխանություններին բանակցային գործընթացում ներգրավելու կոնկրետ մեթոդների, և առաջիկայում դրանք քննարկելու են միջազգային հանրության հետ:

Հիշեցնենք` վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում է` ներկայացնելու ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը:

Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում ու այն ուղարկել խորհրդարանի հաստատմանը:

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (129)

Ըստ թեմայի

«Իրականում». Արցախյան հիմնախնդրի գործընթացը մոտ ապագայում ակտիվանալու է
Արցախյան հիմնախնդիր. սպասե՞լ արդյոք արագ կարգավորման
Ադրբեջանցի դիվերսանտը ազատ է արձակվել արցախյան բանտից
թեգերը:
Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Արցախ

Գլխավոր թեմաներ