17:04 21 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD488.07
  • GBP637.57
  • EUR552.74
  • RUB7.45
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին

Հայաստան-Կիպրոս փոխգործակցությունը խորանում է

© Photo / official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին:

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Անգելիդիսի այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Կիպրոսի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Սավաս Անգելիդիսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր երկիրը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական կապերի շարունակական զարգացումը: Կիպրոսի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ, նախանշվել են 2019 թվականի համագործակցության հիմնական ուղղություններն ու ծրագրերը:

Զրուցակիցները քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը, մասնավորապես, համատեղ ծրագրերում տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորություններին, կոնկրետ նախագծերի շուրջ քայլերի իրականացմանը, ռազմական կրթության ուղղությամբ տարբեր ծրագրերի կյանքի կոչմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցերի, Հայաստանի և Կիպրոսի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսին Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում ցուցաբերած դիրքորոշումների համար: ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը և հավելել, որ դրանք կնպաստեն տարբեր ուղղություններով համագործակցության խթանմանը: Վարչապետ Փաշինյանը Սավաս Անգելիդիսին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին:

Ըստ թեմայի

Հայաստանը 4 կործանիչով չի բավարարվի. Տոնոյան
Նախկին պաշտոնյաների որդիների ծառայությունից խուսափելու փաստերը հետաքննվում են
Varks.am–ի «ձախորդ օրերը», կամ ե՞րբ մարդիկ կդադարեն նեղսրտել վարկերի ստրկական պայմաններից
թեգերը:
Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ