21:47 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.60
  • GBP608.80
  • EUR534.80
  • RUB7.44
Արմեն Սարգսյան

Ինչպես պետք է կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը. պատասխանում է Սարգսյանը

© Photo / official site of the President of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (239)
86910

ՀՀ նախագահը վստահ է` հակամարտությունը լուծելու միայն մեկ ճանապարհ կա։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Փոքր տարածաշրջանում, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախի Հանրապետություն, սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` ելույթ ունենալով Գերմանիայի Հայդելբերգի համալսարանի ուսանողների և դասախոսների առաջ։

«Ինձ համար չկա այլ ուղի, քան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ցանկացած այլ տարբերակ բոլորի համար լինելու է բացարձակ կործանարար։ Եվ այստեղ կարևոր չէ, թե որքան հզոր ես, որքան գումար ես ծախսում սպառազինության վրա կամ որքան մեծ է քո բանակը։ Այս տարածքում կենտրոնացած են տարբեր հետաքրքրություններ, մարտահրավերներ։ Սա իսկապես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ է։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Սիրիան, Մերձավոր Արևելքը շատ հեռու չեն, կամ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը»,– ասել է նա։

Ըստ Սարգսյանի` այստեղ անգամ ամենափոքր ապակայունացնող երևույթը շատ կործանարար է լինելու։ Ուստի կա միայն մեկ ուղի՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը։

Սարգսյանը հուսով է, որ հակամարտության կարգավորումը հիմնված կլինի բանականության, մարդկային արժեքների վրա։ Նա նաև հուսով է, որ վերջնական լուծումը կլինի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (239)

Ըստ թեմայի

«Սերժն ասաց` ոչ, մենք դրան չենք գնա». Լուկաշենկոն խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին
Ալիևը հայտարարել է` ղարաբաղյան հակամարտության կողմերը միայն Բաքուն ու Երևանն են
Փաշինյանն ու Կասպրչիկը քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցեր
Լավրով. Մոսկվան ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հույս ունի
Բոլտոնը Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը
թեգերը:
Արցախ, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ