08:10 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Հայ սակրավորները Սիրիայում

Սիրիա առաքելություն ուղարկելը Հայաստանի ինքնուրույն որոշումն է. Մորոզով

© Sputnik / Stringer
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
107 0 0

Դաշնային խորհրդի անդամը կարծում է, որ հայկական սփյուռքի առկայությունը Հայաստանին պոտենցիալ կարևոր խաղացող է դարձնում սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հայաստանը շատ կարևոր քայլ է կատարել` մարդասիրական առաքելություն ուղարկելով Սիրիա. այնտեղ հայկական մեծ համայնք կա, որը հայրենիքի օգնության կարիքն ունի։ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Իգոր Մորոզովն այս մասին ասաց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան–Մոսկվա տեսակամրջի ընթացքում։

«Սիրիայում ահռելի թվով հայկական սփյուռք կա, որը դարերի ընթացքում է ձևավորվել։ Ժամանակին այդ պետությունն ապաստան է տվել ցեղասպանությունից փրկված հայերին։ Եվ հիմա այդ մարդիկ Հայաստանի օգնության կարիքն ունեն», – ասաց Մորոզովը։

Նրա խոսքով` Հայաստանի որոշումը պետք է ողջունել նաև որպես ՀԱՊԿ դաշնակից երկիր Ռուսաստանի արտաքին քաղաքական նախաձեռնությունների աջակցության համատեքստում։

Ինչպես կարծում է սենատորը, հայկական սփյուռքի առկայությունը Հայաստանին պոտենցիալ կարևոր խաղացող է դարձնում սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման մեջ։

«Մարդասիրական առաքելություն ուղարկելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի և Սիրիայի միջև դեռ 2001թ–ին ստորագրված միջպետական պայմանագիրը», – նշեց Մորոզովը։

Նա ավելացրեց նաև, որ հայ մասնագետների համար ստեղծվել են աշխատելու բոլոր պայմանները։ Նրանք ռուս և սիրիացի մասնագետների հետ Հալեպի տարածքն ականազերծելու աշխատանքներ են իրականացնում։ Այնտեղ են գտնվում նաև ռուսական բանակի և ԱԻՆ–ի դաշտային հոսպիտալները։

Սենատորն անտարբերությամբ է վերաբերվում այն խոսակցություններին, թե Հայաստանն առաքելություն է ուղարկել Մոսկվայի պարտադրանքով։ Նա նման հայտարարությունները տեղեկատվական գրոհներ է համարում` ուղղված Սիրիայում Հայաստանի գործողությունների դեմ։ Մորոզովը համոզված է, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է ինքնուրույն, ինքնիշխան որոշում, որը լիովին համապատասխանում է երկրի շահերին։

Փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը մեկնել է Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։

Ըստ թեմայի

Հայաստանի այս քայլը կգնահատվի Ռուսաստանում. Կալաշնիկով
«Առաջարկում եմ ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու նպատակով». Բաբաջանյան
Իշխանությունների` Սիրիա մասնագետների խումբ ուղարկելու որոշումը ողջունելի է․ Բալասանյան
«Իրականում». Սիրիայի հայ համայնքին հումանիտար օգնությունը կենսական անհրաժեշտություն էր
թեգերը:
Ռուսաստան, Սիրիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ