09:07 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.43
  • GBP615.98
  • EUR529.69
  • RUB7.45
ՀՀ պատվիրակությունը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

«Ամեն կողմ ինչ–որ բան ստանում է, ինչ–որ բան` կորցնում». ՀԱՊԿ-ում հանգուցալուծում կա՞

© Photo: official site of the President of RF
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
190 0 0

ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի հարցը բազմապրոֆիլային է, այն պետք է դիտարկել անդամ երկրների այլ հարցերի ու խնդիրների համալիրում։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հնարավոր հետաձգումը ամենահավասարակշռված որոշումը կլինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն  Հակոբյանը։

Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, հղում անելով տեղեկացված աղբյուրին, հայտնել է, թե ՀԱՊԿ–ում համակերպվել են, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում դեռ մեկ տարի լիարժեք գլխավոր քարտուղար չի լինելու։ Ու մինչ 2020 թվականը գլխավոր քարտուղարի  պարտականությունները կկատարի Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը։ Պարբերականի վարկածով` Հայաստանը չի շտապում համաձայնել գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի հաստատման հետ։

«Եթե թերթի տեղեկատվական «արտահոսքը» համապատասխանում է  իրականությանը, ապա կարող ենք ասել, որ ամենա հավասարակշռված որոշումն է կայացվել։ Ես ու իմ գործընկերներից  շատերը դեռ անցած տարի ասում էինք, որ ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները մինչ 2019 թվականի վերջ կատարելու է Վալերի Սեմերիկովը։ Այնպես որ այդպիսի լուծումը ոչ ոքի համար անակնկալ չի լինի»  – ասում է Հակոբյանը։

Սակայն փորձագետը կարծում է, որ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի հարցը բազմապրոֆիլային է, այն պետք է դիտարկել կազմակերպության անդամ երկրների այլ հարցերի ու խնդիրների համատեքստում։

«Սա ոչ միայն  հայ–ռուսական, այլև հայ–բելառուսական ու ռուս–բելառուսական։ Ես օրինակ չեմ բացառում, որ բելառուսական կողմը նույնպես ինչ–որ բան ստացել է Ստանիսլավ Զասի նշանակման մեկ տարվա հետաձգման դիմաց», – ասում է Հակոբյանը։

Մոսկվան ու Մինսկը կապված են տնտեսական ու քաղաքական բազում թելերով, ու որպես կանոն, ինտեգրացիոն միավորումներում առաջացած տարաձայնությունները «փաթեթով» են լուծվում։ Յուրաքանչյուր կողմ ինչ–որ բան ստանում է,  ինչ–որ բան` կորցնում։

Դեռ անցած տարվա նոյեմբեր–դեկտեմբերին, երբ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ առաջին քննարկումները սկիզբ առան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել էր, որ Հայաստանի համար գլխավորի քարտուղարի անձը չէ առանցքային։ Կազմակերպության էությունն ավելի կարևոր է։ Ու Հայաստանի գլխավոր նպատակը քաղաքական ու ռազմա–ստրատեգիական առումով կառույցի հեղինակությունը բարձրացնելն է։ Հարցին, արդյո՞ ք Փաշինյանին հաջողվել է այդ հարցերը արդիական դարձնել կազմակերպության օրակարգում, Վիգեն Հակոբյանը պատասխանեց, որ վարչապետին հաջողվել է բարձրացնել այդ հարցերն ու քննարկումներ նախաձեռնել, բայց չի կարելի ասել, որ այդ հարցերով որևէ լուծումներ են գտնվել։

«Մասնակից երկրների շահերը այնքան տարբեր են, որ անհնար է միանգամից որևէ մեխանիզմներ մշակել։ Մենք տեսնում ենք` ինչ եռանդով է Մինսկը զարգացնում ռազմա–տեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Նման կերպ Ղազախստանը մտերիմ հարաբերություններ ունի Բաքվի հետ։ Նրանք Ադրբեջանի հետ իրենց շահերն ունեն», – ավելացրեց Հակոբյանը։

Փաշինյանի գործողություններն ու հայտարարությունները որոշ չափով «սթափեցրել» են ՀԱՊԿ–ի գործընկերներին։ Ընդհանրապես, Հակոբյանի կարծիքով, վերջին մի քանի ամիսները կազմակերպության ներսում միմյանց հարմարվելու շրջան էր։

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ չի լուծվել։ Երևանի և Մինսկի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Վեճերը սկսվել էին այն բանից հետո, երբ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ էր կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին։

Հայաստանը պնդում էր, որ այդ պաշտոնում պետք է իր ներկայացուցիչը լինի մինչև 2020 թվականը։ Միևնույն ժամանակ Բելառուսն առաջարկում է իր թեկնածուին` Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն այս պահին կատարում է Վալերի Սեմերիկովը։

Ըստ թեմայի

ՀԱՊԿ գեներալն ասաց` ինչպես է հնարավոր դարձել կայունության հասնել Արցախում
Գեներալը վստահ է`ՀԱՊԿ երկրների ղեկավարները ճիշտ որոշում կկայացնեն
ՀԱՊԿ քարտուղարի թեման չի փակվել. ինչու՞ է Լուկաշենկոն լռում. «Հրապարակ»
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Յուրի Խաչատուրով, Նիկոլ Փաշինյան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ