03:36 23 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
«Նուբարաշեն» ՔԿՀ

Կառավարությունը որոշել է փակել «ԿԳԲ–ի պադվալը», «Նուբարաշենը» դեռ կսպասի

© Photo: GPMIS over the CEIB of the Ministry of Justice of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
196 0 0

Արդարադատության նախարարը վստահեցրել է` կառավարությունը 5 տարվա ընթացքում կբարելավի 3 քրեակատարողական հիմնարկների պայմանները։ Դրանցից մեկն ընդհանրապես կփակվի։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը տուրիստական այցելության կենտրոն չի դառնա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` մեկնաբանելով Նուբարաշենի բերդն այլ նպատակով օգտագործելու մասին առաջարկները։

«Ինչի մասին ուզում եք, կարող եք խոսել` մշակութային վայր սարքելու, տեղը դաշտ սարքելու, ատրակցիոններ սարքելու մասին, ինչի մասին ասես, կարող եք խոսել, մտավարժանքներ անել, բայց մենք նման բան չենք հայտարարել»,– ասաց Զեյնալյանը։

Նրա խոսքով, կառավարությանն այս պահին միայն մի հարց է անհանգստացնում` միջոցներ գտնել քրեակատարողական հիմնարկների բարեկարգման համար։ Ընդ որում` ոչ միայն «Նուբարաշենի», այլև «Գորիս» և «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ների, կամ, ինչպես նախարարը նշեց` «ԿԳԲ–ի պադվալի»։

Արտակ Զեյնալյանի խոսքով, այս պահին որոշված է միայն մեկ նոր շենք կառուցել` «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ի համար, մինչդեռ «Գորիսն» ու «Նուբարաշենն» առայժմ կշարունակեն գործել իրենց հին շենքերում։

««Երևան– Կենտրոն» ՔԿՀ–ի փակումն ու տեղափոխումը, կարծում եմ, շատ ավելի արագ պետք է լինի, քան այդ երկու մեծ հիմնարկների շինարարությունն ու դրանք նոր շենքային պայմաններով փոխարինումը։ Կարծում եմ մի քանի տարի կտևի մինչև դա ավարտվի, բայց այդ ընթացքում մենք պետք է բարելավենք այդ երկու ՔԿՀ–ների պայմանները` որքան որ հնարավոր է այդ շենքերում»,– ասաց Զեյնալյանը։

Նշված երեք քրեակատարողական հիմնարկների բարեկարգման որոշումը, Արտակ Զեյնալյանի խոսքով, կներառվի կառավարության 5-ամյա ծրագրում։ Կնախանշվեն նաև շինարարության հստակ ժամկետներ, բայց մինչ այդ կառավարությունը դեռ փորձում է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ գտնել։

Հիշեցնենք` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու անհրաժեշտության մասին փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն էլ քննարկման ընթացքում առաջարկել էր «Նուբարաշենի» շենքում թանգարան հիմնել:

Ըստ թեմայի

Արդարադատության նախարարն արձագանքեց բանտում Քոչարյանին այցելելու մասին տեղեկությանը
Նաիրա Զոհրաբյանը առանց խնամակալի մնացած երեխաների հարցով դիմել է նախարարին
Համաներումը կտարածվի՞ «Սասնա ծռերի» բոլոր անդամների վրա. նախարարի պատասխանը
Հայաստանի որոշ հիվանդանոցները կկահավորվեն բանտարկյալներին ընդունելու համար
թեգերը:
Հայաստան, ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ