07:09 22 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD486.10
  • GBP640.24
  • EUR554.45
  • RUB7.64
Զորավարժություններ. արխիվային լուսանկար

Հայաստանը չի մասնակցի զորավարժությունների, որոնք կվնասեն հայ-ռուսական հարաբերություններին

© Sputnik / Alexander Imedashvili
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (89)
40620

Հայաստանը կանի ամեն ինչ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները պահպանելու համար։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Հայաստանը չի մասնակցի այնպիսի զորավարժությունների, որոնք կարող են վնաս հասցնել նրա ռազմավարական դաշնակից` Ռուսաստանի շահերին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։

Ավելի վաղ, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը նշել էր, որ Մոսկվան Վրաստանին կոչ է անում, այնպես վարվել, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններում տհաճ անակնկալներ առաջ չգան։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ գնալով ավելի ակտիվ է դրսևորվում ՆԱՏՕ–ական օրակարգը։ Բավական հաճախ են այնտեղ ՆԱՏՕ–ի մեծածավալ զորավարժություններ անցկացվում, ընդ որում, Վրաստանը նպաստում է, որ դրանց մասնակցեն նաև տարածաշրջանի մյուս երկրները, օրինակ` Հայաստանը։

Նման հայտարարություն էր արվել հատկապես Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի երևանյան ճեպազրույցից հետո։ Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Երևանում նշել էր, որ Հայաստանի ԶՈւ զինծառայողները կմասնակցեն Վրաստանում (ՆԱՏՕ–ի հովանու ներքո) անցկացվող Noble Partner և Agile Spirit բազմազգ զորավարժություններին։

«Եթե այդ զորավարժությունները որևէ կերպ կարող են մեր ռազմավարական դաշնակցի շահերին վնասել, ապա Հայաստանը կանի ամեն բան, որ պահպանի ռազմավարական հարաբերությունները իր դաշնակցի հետ», – ասաց Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ վերջին տարիները բավական էին, որպեսզի Մոսկվան հասկանա, որ Հայաստանը զորավարժություններին զգույշ է վերաբերվում և մասնակցում է դրանց միայն այն ժամանակ, երբ հնարավորություն կա որևէ նոր բան ստանալ, կամ եթե դա բխում է երկրի շահերից։

«Եղել են զորավարժություններ, որոնց մասնակցել ենք և եղել են, երբ չենք մասնակցել։ Ինձ թվում է`Հայաստանին պետք է վստահել, որպես ճիշտ ռազմավարական դաշնակցի։ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել ռազմավարական գործընկերոջ նկատմամբ և պահպանում է դրանք։ Ես հասկանում եմ Կարասինի մտավախությունը, սակայն Հայաստանի հետ կապված նրանք այս դիրքորոշումը պետք է մշակած լինեին վերջին տարիների ընթացքում», – ասաց Պողոսյանը։

Միևնույն ժամանակ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանը ՆԱՏՕ–ի հետ համագործակցելիս տարբեր ձևաչափերի է ընտրել և մասնակցել է ոչ միայն Վրաստանի զորավարժություններին։

«Մեր ռազմավարական դաշնակիցը տեղյակ է բոլոր ձևաչափերով Հայաստանի մասնակցությունից։ Եթե ռուսական կողմը վերապահություն ունենար, ապա այդ մասին կհայտարարվեր տարբեր մակարդակներում։ Ես խնդիր չեմ տեսնում` հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը ՆԱՏՕ–ի հետ համագործակցությունը չի հակադրում հայ–ռուսական ռազմավարական հարաբերություններին», – ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը բազմիցս նշել է, որ հայ–ռուսական ռազմավարական հարաբերություններն այլընտրանք չունեն։

Հիշեցնենք, որ հայ զինծառայողները 2017 թվականից չեն մասնակցել Վրաստանում անցկացվող Agile Spirit բազմազգ զորավարժություններին։ 2015 թվականին այդ զորավարժություններին Հայաստանը ներկա է եղել որպես դիտորդ։ Վերջին անգամ Հայաստանի ԶՈւ–ն մասնակցել է Noble Partner բազմազգ զորավարժություններին 2018 թվականի ամռանը։

թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (89)

Ըստ թեմայի

Ավելի քան 10 հազար զինվորական. Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին
Հայաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժություններին. Հովհաննիսյան
Վրացի նախարար Իզորիան շնորհակալություն հայտնեց Հայաստանին. լուսանկարներ
թեգերը:
ՆԱՏՕ, Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ