03:02 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Նիկոլ Փաշինյանն ու Հասան Ռոհանին

Ռուսաստանը միայն կողջունի Հայաստանի ու Իրանի համագործակցությանը. սենատոր

© Photo / official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
8510

Իրանի դեմ գործող պատժամիջոցների ֆոնին համագործակցությանն ուղղված ցանկացած շարժում կլինի Հայաստանի, Ռուսաստանի ու Իրանի օգտին։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Ռուսաստանը միայն կողջունի Հայաստանի ու Իրանի բազմակողմանի համագործակցությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում առցանց–ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ Պետական դումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։

«Ես շատ լավ հասկանում եմ այն դերակատարությունն ու օգնությունը, որն անցած դարի 80–ականների վերջին 90–ականների սկզբին Իրանը ցուցաբերել է Հայաստանին։ Իրանը Հայաստանի ամենամոտ հարևանն է, բարեկամական երկիր, որի հետ հարաբերությունները շատ կարևոր են», – ասաց սենատորը։

Նրա խոսքով` Ռուսաստանը նույնպես բավականին սերտ հարաբերություններ ունի Իրանի հետ, համագործակցում է Սիրիայում հակամարտությունը լուծելու հարցում։ Իրանը մեծ ջանքեր է գործադրել ահաբեկիչներին չեզոքացնելու համար։

«Ռուսաստանը միայն կողջունի Հայաստանի ու Իրանի համագործակցությունը։ Ցավոք, ԱՄՆ–ն դուրս է եկել Իրանի հետ համաձայնագրից ու հիմա փորձում է Իրանին պատժամիջոցների փուլ վերադարձնել։ Այդ առումով համագործակցությանն ուղղված ցանկացած շարժում կլինի կօգուտ Հայաստանի, Ռուսաստանի ու Իրանի», – ասաց Ջաբարովը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27–28–ին պաշտոնական այցով Թեհրանում էր։

Ըստ թեմայի

Հայաստանի ու Իրանի հարաբերությունները նպաստում են տարածաշրջանի կայունությանը. Փաշինյան
Իրանի շուրջ իրադարձությունները հուզում են ՀՀ–ին. Փաշինյանը` ԱՄՆ–ի պատժամիջոցների մասին
Հայ-իրանական հարաբերություններում եղանակը շատ լավ է. Փաշինյան
Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը գազի հարցը կքննարկեն Թեհրանում
Ջերմ ընդունելությունից բացի ի՞նչ արդյունքներ ակնկալենք Փաշինյանի իրանական այցից
թեգերը:
Ռուսաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ