13:13 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.07
  • GBP608.65
  • EUR542.91
  • RUB7.61
Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանի հայտարարությունը հունից հանել է Լեյլա Աբդուլաևային

© Sputnik / Aram Nersesyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
784 0 0

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Հայաստանի ԱԱԾ ղեկավարի հայտարարությունը։ Աբդուլաևան համապատասխան գրառում է արել Twitter-ում։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախ կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանին հողեր հանձնելու մասին պնդումները շահարկումներ են։ Նրա խոսքով՝ «ոչ մի թիզ հող հետ չենք տալու»։

«Արթուր Վանեցյանի հայտարարությունը վկայում է Ադրբեջանի տարածքները բռնազավթելու մեջ Հայաստանի ուղիղ մասնակցության և իրենց բռնակցման քաղաքականությունն արդարացնելու ձգտման մասին։ Հիշեցնենք, որ հենց Հայաստանն է պատասխանատվություն կրում նման սադրիչ արտահայտությունների բացասական հետևանքների համար», - գրել է Աբդուլաևան։

Արցախի հարավային շրջաններ կատարած այցի ընթացքում Վանեցյանը քննարկել է Արաքս գետի ափի տարածքները բնակեցնելու ծրագիրը։ Մասնավորապես, ծրագրվում է կառուցել Արաքսավան բնակավայրը, այնտեղ զարգացնել գյուղատնտեսությունը և ստեղծել ենթակառուցվածքներ։ Վանեցյանի կարծիքով՝ տարածքների վերաբնակեցումն անվտանգության հիմնական երաշխիքներից է։

Վերջին ամիսներին Հայաստանի նոր իշխանություններին պարբերաբար մեղադրում են Ադրբեջանի հետ անդրկուլիսային պայմանավորվածությունների մեջ։ Իշխանություններն ամենաբարձր մակարդակով հերքում են այդ մեղադրանքները։

Ըստ թեմայի

Ինչպես պետք է կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը. պատասխանում է Սարգսյանը
«Լրացուցիչ ժամանակ կպահանջվի». Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել. ՄԽ–ն հայտարարություն է տարածել
Հայաստանը ղարաբաղյան խաղաղ կարգավորման կողմնակից է. Միրզոյանը` Դաշնային Խորհրդում
թեգերը:
Արթուր Վանեցյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ