01:02 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Ալեքսանդր Պանկին. ՌԴ արտաքին գործերի տախարարի տեղակալ

«Ոչ մի ենթատեքստ չկա». ՌԴ փոխարտգործնախարարը՝ Փաշինյանի այցի մասին

© Sputnik / Владимир Астапкович
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
17801

Բոլոր երկրները ԵՄ–ի հետ ինչ–որ հարաբերություններ ունեն, դրանք լրիվ նորմալ շփումներ. Փաշինյանի այցին որևէ ենթատեքստ չէի տա:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 4–5–ը կայացած բրյուսելյան այցի մեջ ոչ մի ենթատեքստ փնտրել պետք չէ։ Այս մասին ռուս լրագրողների հետ զրուցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Այս այդ այցին որևէ ենթատեքստ չէի տա։ Բոլոր երկրները ԵՄ–ի հետ ինչ–որ հարաբերություններ ունեն, Հայաստանը` համագործակցության շրջանակային պայմանագրի գծով։ Եվրամիությունը բոլորիս համար առևտրային գործընկեր է, այդ պատճառով դրանք լրիվ նորմալ շփումներ են։  Մեր հայ գործընկերները երկրում բարեփոխումների անցկացման հարցում աջակցության կարիք ունեն։ Բացի այդ, մենք գիտեքն, որ նրանք ոչ միայն տնտեսական ու քաղաքական բնույթի խնդիրներ ունեն, այլև լրացուցիչ բարդություններ էլ կան։ Այդ պատճառով այդ այցին որևէ ենթատեքստ չէի տա», – ասել է նա ԵՄ-ի, Նորվեգիայի ու Իսլանդիայի «Северное измерение» նախագծի Բրյուսելում կայացած համատեղ նիստում։

Նրա խոսքով` «Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հաստատել է, որ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է ու կատարելու է իր բոլոր պարտականությունները ՀԱՊԿ–ի ու ԵԱՏՄ–ի շրջանակներում»։ «Այսինքն` մենք այդ ուղուց ոչ մի շեղում չենք տեսնում, Հայաստանը մեր վստահելի դաշնակիցն է՝ իր բարեկամ ժողովրդով», – ավելացրել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 4–5–ին պաշտոնական այցով Բրյուսելում էր։ Նա բանակցություններ է անցկացրել Եվրահանձնաժողովի ու Եվրախորհրդի նախագահներ Ժան Կլոդ Յունկերի ու Դոնալդ Տուսկի հետ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, նաև ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում։

Ըստ թեմայի

ՀՀ-ԵՄ հարաբերություններում ոչ մի դավադրություն չկա Ռուսաստանի դեմ. Փաշինյան
ԵՄ հետ համաձայնագրի իրագործումը որակական փոփոխությունների կհանգեցնի Հայաստանում. Փաշինյան
Փաշինյանը Բրյուսելում պատմել է տարածաշրջանի վրա արցախյան հակամարտության ազդեցության մասին
Փաշինյան. Ադրբեջանը չարդարացրեց հույսերը
Հայաստանն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի, իսկ մենք` գնահատելու. Զատուլին
Եվրամիությունը պատրաստ է ուժեղացնել Հայաստանի աջակցությունը բարեփոխումների հարցում. Տուսկ
Ղարաբաղի ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել. Տուսկ
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Եվրախորհուրդ, Եվրամիություն, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ