00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Վարդան Հակոբյան
Ադրբեջանը սահմանը գծել է, սյուները`տեղադրել ու հանձնարարել, որ ՀՀ իշխանությունները կատարեն. Հակոբյան
09:48
9 ր
Ռուբեն Մելքոնյան
Էրդողանի հայտարարությունը Փաշինյանի համար ուղղակի վիրավորական պիտի լինի. Մելքոնյան
09:57
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպացիները տպավորված են բարեփոխումներով. քաղաքագետը` Փաշինյանի բրյուսելյան այցի մասին

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян встретился с председателем Европейской Комиссии Жаном-Клодом Юнкером (6 марта 2019). Брюссель
Премьер-министр Армении Никол Пашинян встретился с председателем Европейской Комиссии Жаном-Клодом Юнкером (6 марта 2019). Брюссель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը սկսել է օգտվել եվրոպացի դիվանագետների կողմից բազմիցս հնչեցրած` «ավելի շատ բարեփոխումներ, ավելի շատ օգնություն» սկզբունքից։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել կարելի է հաջող համարել, բանակցությունների արդյունքում ԵՄ առաջնորդներն իսկապես մի շարք հատկանշական հայտարարություններ արեցին, որոնց անկեղծությանը հազիվ թե կարելի է կասկածել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Айк Мартиросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարտիրոսյան. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը կարելի է հաջողված համարել»

Բրյուսելում ՀՀ վարչապետը  բանակցություններ է անցկացրել Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ։ Նրանց հայտարարություններում կարմիր թելով անցնում էր միտքն այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները կարող են նպաստել ԵՄ–ի հետ կապերի հետագա աշխուժացմանը։ Եվ որ Բրյուսելը պատրաստ է արագացնել բանակցություններն առանցքային թեմաներով. վիզային ռեժիմի ազատականացում, բարեփոխումների հարցում ֆինանսական և տեխնիկական օգնություն և այլն։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Եվրամիությունը Հայաստանին հարցեր չունի. Փաշինյան

Մարտիրոսյանի կարծիքով` Հայաստանը եվրոպացիների աչքերում մի երկիր է, որը անշեղ ուղղություն է վերցրել դեպի ժողովրդավարացում։ Եվրոպացի չինովնիկները բարձր են գնահատում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, իսկ նրանց քաջալերանքի խոսքերը պետք չէ ընկալել որպես զուտ դիվանագիտական ձևականություն։

«Փաշինյանն իր հերթին այնպիսի լուրջ հարց է բարձրացրել, ինչպես վիզային ռեժիմի դյուրացումն է։ Կան նաև մի շարք այլ կարևոր հարցեր, որոնք ամենայն հավանականությամբ հնչել են բանակցությունների ընթացքում փակ դռների հետևում։ Մենք դեռ չգիտենք, սակայն կարելի է ենթադրել, որ կողմերը ակտիվ երկխոսություն են վարում այդ հարցերի վերաբերյալ», – ասում է Մարտիրոսյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян, председатель Европейской Комиссии Жан-Клод Юнкер и Еврокомиссар Йоханнес Хан на совместной пресс-конференции (5 марта 2019). Брюссель - Sputnik Արմենիա
Յոհաննես Հանը և Ժան-Կլոդ Յունկերը խոստացել են աջակցել վիզաների ազատականացման հարցում

Սակայն մյուս կողմից Երևանը չպետք է ԵՄ–ից բարձր ակնկալիքներ ունենա, քանի որ Եվրոպան ինքն է դժվար ժամանակներ ապրում։ Այդ միության ներսում մի շարք տնտեսական, միգրացիան և աշխարհաքաղաքական բնույթի խնդիրներ կան։ Միևնույն ժամանակ տնտեսական և հասարակաքաղաքական խնդիրների լուծման հարցում ԵՄ–ն Հայաստանի համար արժեքավոր գործընկեր է եղել և մնում, կարծում է մեր զրուցակիցը։

Նշենք, որ անկախ Փաշինյանի լավատեսությունից, Բրյուսելը վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ դեռ իրական քայլեր անել չի շտապում։ Ու թեև Յունկերը պատրաստակամություն է հայտնել «հնարավորինս արագ» այս հարցի վերաբերյալ աշխուժացնելու երկխոսությունը, շոշափելի փոփոխություններ դեռ չեն նկատվում։ Մարտիրոսյանի  կարծիքով, սա կապված է Հայաստանում դեռ առկա սոցիալ–տնտեսական ծանր վիճակի հետ։ Եվրոպացիները հավանաբար մտավախություն ունեն, որ վիզային ռեժիմի պարզեցումը կամ չեղարկումը կհանգեցնի դեպի Եվրոպա զանգվածային միգրացիայի։

Армен Багдасарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բաղդասարյան. «Հայաստանի նկատմամբ Եվրամիության վերաբերմունքը դրական է, բայց նաև զգուշավոր»

«Եվրոպացի չինովնիկների կարծիքով` վիզաների չեղարկումը կնպաստի Հայաստանից միգրացիայի նոր ալիքին, ճիշտ է ոչ այդքան մասշտաբային, ինչպես եղել է նախկին իշխանության օրոք», – նշեց Մարտիրոսյանը։

Ներկայիս իրավիճակում Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որոնք կկանխեին բնակչության զանգվածային արտահոսքը ԵՄ` վիզային ռեժիմի պարզեցման պարագայում։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանն այսօր սկսել է օգտվել եվրոպացի դիվանագետների կողմից բազմիցս հնչեցրած` «ավելի շատ բարեփոխումներ, ավելի շատ օգնություն» սկզբունքից։

«Փաշինյանի տրամաբանությունը հանգում է նրան, որ եվրոպացիների կողմից ակնկալվող փոփոխությունները` ժողովրդավարացման, մարդու իրավունքների, ԶԼՄ–ների ազատության առումով Հայաստանում իրականություն են դարձել։ Հետևաբար, ժամանակն է ավելացնել Երևանին տրամադրվող օգնությունը` նպատակ ունենալով այդ բարեփոխումներն անշրջելի դարձնել», – Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Заместитель министра иностранных дел РФ Александр Панкин - Sputnik Արմենիա
«Ոչ մի ենթատեքստ չկա». ՌԴ փոխարտգործնախարարը՝ Փաշինյանի այցի մասին

Հայաստանի նկատմամբ ԵՄ–ի այսօրվա վերաբերմունքը, փորձագետների գնահատականների համաձայն, կարելի է բնութագրել որպես զգուշավոր լավատեսություն։ Եվրոպացիների կողմից զգուշավորություն կարող էին առաջացնել, օրինակ, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Իրանի հետ համագործակցության աշխուժացման հետ կապված Երևանի ջանքերը։ Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականության մեջ պետք է առաջնորդվեն բացառապես ազգային շահերով, այլ ոչ թե նրանով, թե ինչ կասեն Բրյուսելում բարձրաստիճան պաշտոնյաները։

Լրահոս
0