00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը Ադրբեջանի սպասումներին համահունչ էր. քաղաքագետ

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցВоеннослужащие армии Республики Нагорный Карабах
Военнослужащие армии Республики Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը բուռն արձագանք առաջացրեց։ Բազմաթիվ դիտորդների կարծիքով` միջնորդների արտահայտությունները Բաքվի շահերից են բխում։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն աջակցություն էր` բանակցային գործընթացում որևէ նորամուծություն մտցնելը կանխելու Ադրբեջանի ձգտմանը։

Встреча глав МИД Армении и Азербайджана при посредничестве сопредседателей Минской группы ОБСЕ (5 декабря 2018). Милан - Sputnik Արմենիա
Մինսկի խումբը Երևանին և Բաքվին կոչ է արել նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը

Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Նա ուշադրություն դարձրեց հայտարարության մեջ առկա այն կետին, որտեղ միջնորդները նշում են առանց մյուս կողմի համաձայնության բանակցային ձևաչափում միակողմանի փոփոխություններ պահանջելու անթույլատրելիությունը։

Հայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից հայտարարում է բանակցություններում Արցախ անմիջական մասնակցության անհրաժեշտության մասին։ Այս դիրքորոշման հետ, անկասկած, համաձայն չէ Ադրբեջանը։ Եվ երբ համանախագահները խոսում են ձևաչափը փոխելու համար կոնսենսուսի անհրաժեշտության մասին, նրանք չեն կարող չհասկանալ, որ այդ կոնսենսուսն այժմ կարծես ֆանտաստիկայի պես բան է։

Заседание Совета глав государств СНГ в Душанбе - Sputnik Արմենիա
Դուշանբեի «վերելակային դիվանագիտության» արդյունքը, կամ ով ավելի շատ ինչի է պատրաստ

Հետևաբար, Սարգսյանի կարծիքով, հայտարարությունը գրեթե համապատասխանում է Ադրբեջանի շահերին։

«Բաքվի խնդիրը բանակցություններում իրավիճակի պահպանումն է, այն իրավիճակի, որը կար մինչև 2016 թվականի ապրիլյան պատերազմը։ Բանակցությունների ցանկացած որակական փոփոխություն Ադրբեջանին ձեռնտու չէ։ Իսկ Արցախին բանակցությունների սեղան վերադարձնելը, ինչի մասին պնդում է Երևանը, դա հենց այդ որակական փոփոխությունն է։ Սակայն պետք է ասեմ, որ ներկայիս ձևաչափի պահպանումն աստիճանաբար կդժվարանա։ Սրանով է պայմանավորված միջնորդների` իրենց և կարգավորման  սկզբունքները հիշեցնելու փորձը», – ասում է Սարգսյանը։

Նման պայմաններում Նիկոլ Փաշինյանը ճիշտ մարտավարություն է ընտրել, կարծում է փորձագետը։ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ խոսելու է բացառապես Հայաստանի անունից և այն թեմաների շուրջ, որոնք Հայաստանի հետ են առնչվում և նրա պատասխանատվության ոլորտում են։

Իսկ այն ամենը, ինչ վերաբերում է Արցախին, պետք է անմիջապես նրա հետ քննարկվի։ Նման բանաձևը ամբողջապես արդարացնում է ինքն իրեն։

Внеочередное заседание парламента Армении (14 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Առանց Արցախի ձայնի չի կարելի». խորհրդարանական ուժերը` Մինսկի խմբի հայտարարության մասին

«Նախագահները կարող են անվերջ հանդիպել։ Սակայն միջնորդների առաջարկած սկզբունքներն առնչվում են Ադրբեջանի և Արցախի հետ։ Այդ իրականությունից կտրվելն անհնար է։ Ո՛չ տարածքների հարցը, ո՛չ փախստականների վերադարձի խնդիրը Հայաստանի պատասխանատվության շրջանակների հետ  որևէ կապ չունեն։ Այդ հարցերը պետք է անմիջականորեն Արցախի հետ քննարկեն», – ավելացրեց Սարգսյանը։

Ընդ որում` պետք չէ կարծել, որ Հայաստանի ղեկավարությունն այդպիսով միջազգային հանրության ճնշման տակ վնասում է Արցախին։ Արցախը ճանաչված չէ, հետևաբար, նրա վրա ճնշում գործադրել չեն կարող, համոզված է Սարգսյանը։

Շավարշ Քոչարյան - Sputnik Արմենիա
Երբ Արցախը նստի բանակցային սեղանի մոտ, Ադրբեջանի քարոզչության մեխը կքանդվի. Քոչարյան

Հիշեցնենք, որ համանախագահներն իրենց հայտարարության մեջ կոչ էին արել զերծ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են էապես փոխել հակամարտության գոտում իրավիճակը։ Նրանց կարծիքով` միակողմանի փոփոխություններ պահանջել չի կարելի բանակցային ձևաչափում, առանց մյուս կողմի համաձայնության, կամ պատրաստակամություն հայտնել մարտական գործողությունների վերսկսման համար։  Ինչպես նաև արդար և ամուր կարգավորումը պետք է ներառի տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահող երկրների ղեկավարների կողմից։ Դրանց թվում նշվում է Արցախի շուրջ գտնվող տարածքների վերադարձ Ադրբեջանի ենթակայության տակ, Արցախի ժամանակավոր կարգավիճակ, որը անվտանգության և ինքնավարության երաշխիքներ է ապահովում։

Премьер-министр Никол Пашинян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանն արել է իր քայլը և սպասում է Ադրբեջանի պատասխանին. Փաշինյան

Ենթադրվում է, որ Արցախի հետ Հայաստանը միացնող միջանցքի առկայություն, ԼՂՀ վերջնական իրավական կարգավիճակի որոշում` իրավաբանորեն պարտադրող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանվածների և փախստականների` իրենց տները վերադառնալու իրավունք, խաղաղապահ գործողություններ նախատեսող անվտանգության միջազգային երաշխիքներ։

Միջնորդների հայտարարությունը զգալի ռեզոնանս է առաջացրել Հայաստանի քաղաքական և փորձագիտական շրջաններում։ Խորհրդարանական խմբակցությունները երկուշաբթի գրեթե միաձայն հայտարարել էին, որ առանց Ստեփանակերտի անհնար է հասնել արցախյան հակամարտության կարգավորման։ Երկուշաբթի օրը հայտնի դարձավ նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ստեփանակերտ է այցելել` մասնակցելու Անվտանգության Ազգային  խորհրդի արտահերթ նիստին։ Վերջին անգամ կառավարության ղեկավարը Արցախ էր այցելել 2018 թվականի նոյեմբերին։

Լրահոս
0