00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի հայերը Էրդողանի անակնկալներին են պատրաստվում

© AsekoseАрам Атешян
Арам Атешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պոլսո պատրիարքի պաշտոնի համար հիմնական պայքարը Թուրքիայում կսկսվի մոտ մեկ ամսից։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահից հետո հայերը փաստացի հայտնվել են Էրդողանի գլխավորած իշխանության թակարդում, քանի որ, ըստ փորձագետների, այն կարող է ազդել համայնքի նոր հոգևոր առաջնորդի ընտրության վրա։

Бывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян - Sputnik Արմենիա
Կրկին կռվախնձոր դարձավ. ո՞վ ու ե՞րբ կնստի Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի աթոռին

«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ընտրություններից առաջ համայնքում կարծիքները տարբեր են. ոմանք կողմ են թուրք նախագահի մտերիմ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին, ոմանք էլ ակնհայտորեն հավանություն չեն տալիս նրա թեկնածությանը։

Պոլսո նոր պատրիարքի հարցն առաջացել էր դեռ 2008 թվականին, երբ այն ժամանակ գործող առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մոտ Ալցհայմերի հիվանդություն էին հայտնաբերել։ Պատրիարքը 11 տարի կոմայում էր ու մահացավ այս տարվա մարտի 8–ին։ Ամբողջ ընթացքում պատրիարքարանը փաստացի ղեկավարում էր Էրդողանի նշանակված մարդը` արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։ Սակայն նա չի արդարացրեց ո՛չ Թուրքիայի հայ համայնքի, ո՛չ Պատրիարքարանի հոգևոր խորհրդի վստահությունը։

Իդեպ, այն բանի համար, որ փոխանորդն առանց ամաչելու պարծենում է Էրդողանի հետ մտերիմ հարաբերություններով, նրան իրոնիայով անվանում են «Աթեշօղլու»։

«Պատրիարքի ընտրության հարցը քննարկվելու է Մութաֆյանի մահից 40 օր անց։ Մինչ այդ պայքարը մղվելու է կուլիսների ետևում», – ասաց Էստուկյանը։

Варужан Гегамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գեղամյան․ «Պոլսո Հայոց պատրիարքի հարցով սպասվում են բավական լարված բանակցություններ»

Նրա կարծիքով` թուրքական իշխանությունը չի կարող այլևս հետաձգել ընտրությունների անցկացումը կամ թեկնածուների դեմ խոսալ, ինչպես դա արվում էր նախկինում։

Նշենք` 2017 թվականի մարտին Ստամբուլում կայացել էին Պոլսո պատրիարքի փոխանորդի ընտրություններ։ Այն ժամանակ երեք թեկնածու էր առաջադրվել՝ Արամ Աթեշյանը, Գերմանիայի ՀԱԵ թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ Սահակ Մաշալյանը, որը վերջին պահին հանել էր իր թեկնածությունը։ 34 ընտրողներից 23–ը քվեարկել էին Բեքչյանի օգտին, 11–ը` Աթեշյանի։ Վերջինս 2017 թվականի մայիսին հրաժարական էր տվել, իսկ Բեքչյանը փոխանորդ էր դարձել ու սկսել պատրաստվել նոր պատրիարքի ընտրություններին։

Սակայն Թուրքիայի իշխանությունը չէր ճանաչել Բեքչյանին ու մերժել էր հոգևոր խորհրդին Պոլսո պատրիարքի լիարժեք ընտրությունների հարցում։ Աթեշյանը վերադարձել էր պատրիարքի փոխանորդի պաշտոնին։

Էստուկյանը նշեց, որ այսօր էլ դիտարկվում են նույն երեք թեկնածուները։ Ինչ վերաբերում է Աթեշյանին, ապա ինչպես նշեց խմբագրապետը, հայկական համայնքի մեծ մասը դեմ է նրան, սակայն Էրդողանի նշանակած մարդուն աջակցում են ազդեցիկ մարդկանց մի նեղ շրջանակ։

Арам Атешян - Sputnik Արմենիա
Թուրքիայի կառավարությունն արգելել է հայ համայնքին նոր պատրիարք ընտրել. Աթեշյանի հաղթարշավը

Իր հերթին թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես ընդգծեց, որ Թուրքիայի հայ համայնքում նոր պատրիարքի ընտրության վերաբերյալ կրքերը կբորբոքվեն Մութաֆյանի քառասունքից հետո։

Հենց այն ժամանակ էլ իսկական պայքարը կսկսվի, ու իշխանությունը՝ Էրդողանի գլխավորությամբ, Լոքմագյոզյանի  կարծիքով, կարող է ազդել արդար ընտրությունների ընթացքի վրա։

«Աթեշյանին աջակցում է ոչ միայն Էրդողանը, այլև Թուրքիայի հայ համայնքից մի շարք կարևոր անձինք», – նշեց Լոքմագյոզյանը։

Թուրքագետի խոսքով` բավական է Էրդողանն ասի, որ Աթեշյանի կողմնակից է, ու ընտրողների մեծ մասը կքվեարկեն նրա օգտին։ Միաժամանակ Լոքմագյոզյանը կարծում է, որ եթե նա Պոլսո պատրիարք դառնա, դա վատ կանդրադառնա Ստամբուլի հայերի համար։

Бывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян - Sputnik Արմենիա
Աթեշյանը կրկին գովերգել է Թուրքիայի առաջնորդներին և բանակին

Թուրքագետը վստահ է՝ եթե Աթեշյանի առաջ ընտրություն լինի հայ համայնքի շահերի ու Թուրքիայի կառավարության շահերի միջև, նա իշխանության կողմից կլինի։

Նրա խոսքով` այսօր Թուրքիայի հայերը Պոլսո պատրիարքի ընտրության  հարցում պատրաստ են անակնկալների ու ցանկացած զարգացումների։

Մարտի 14-ին և 15-ին Մեսրոպ Մութաֆյանի մարմինը կդրվի եկեղեցում, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները կկարողանան վերջին հրաժեշտը տալ նրան:

Հիշեցնենք` ХХ դարի 50–ականներին մեկուկեսմիլիոնանոց Ստամբուլում 150 հազար հայ էր ապրում։ Այսօր գրեթե 20 միլիոնանոց Ստամբուլում մնացել են հազար հույն, 20 հազար հրեա ու 40 հազար հայ։

Լրահոս
0