08:24 21 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.91
  • GBP642.42
  • EUR551.46
  • RUB7.55
Վլադիմիր Կարապետյան

Փաշինյանի և Պուտինի մամուլի քարտուղարները հանդիպել են Մոսկվայում. ի՞նչ են քննարկել նրանք

© Sputnik / Asatur Yesayants.
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
111 0 0

Վլադիմիր Կարապետյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Դմիտրի Պեսկովի, ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և փորձագիտական շրջանակների հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այցի շրջանակում նա մարտի 11-ին հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր երկու կողմերի մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՌԴ նախագահի ու կառավարության լրատվական ծառայությունների գործակցությանը, հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանը վերաբերող հարցերի:

Վլադիմիր Կարապետյանը և Դմիտրի Պեսկովը պայմանավորվել են պարբերաբար անցկացնել խորհրդատվական բնույթի հանդիպումներ, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը:

Նույն օրը Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և ռուսաստանյան փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ