07:52 21 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
ՌԴ ԱԳՆ շենքը

Լավ մտածել Ադրբեջան գնալուց առաջ. ՌԴ ԱԳՆ հորդորը հայկական արմատներով ռուսաստանցիներին

© Sputnik / Кирилл Каллиников
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
297 0 0

Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել այն անձանց մուտքը երկրի տարածք, որոնք, անկախ քաղաքացիությունից, ուղղակի կամ ոչ ուղղակի կերպով հայազգի են:

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ–ն նախազգուշացում է հրապարակել Ադրբեջան այցելություն ծրագրող այն ռուսաստանցիների համար, որոնք հայկական արմատներ ունեն։

«Կապված այն հանգամանքով, որ չնայած ռուսական կողմի բազմաթիվ ուղերձներին, շարունակվում է Ռուսաստանի` հայկական ծագումով քաղաքացիներին Ադրբեջանի Հանրապետություն մուտք գործելը թույլ չտալու պրակտիկան, Ռուսաստանի ԱԳՆ կայքում` «Նախազգուշացումներ Ռուսաստանի քաղաքացիների համար» բաժնում, հրապարակված է համապատասխան ուղեցույց», – ասվում է արտգործնախարարության կայքում։

Ուղեցույցում ասվում է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել այն անձանց մուտքը երկրի տարածք, որոնք, անկախ քաղաքացիությունից, ուղղակի կամ ոչ ուղղակի կերպով պատկանում են հայ ազգությանը»։

«Դա պատճառաբանվում է նման անձանց անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ», – նշում է ՌԴ ԱԳՆ–ն։

Ինչպես ասվում է փաստաթղթում, ռուսական կողմի բազմաթիվ դիումները, ուղղված ադրբեջանական կողմին Ադրբեջանի Հանրապետություն ժամանող ՌԴ քաղաքացիների նկատմամբ էթնիկական պատկանելիության պատճառով խտրականություն կիրառելու անթույլատրելի լինելու մասին, անտեսվում են։

«Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները` խորհուրդ ենք տալիս Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջան մեկնելիս ծանրուկշիռ անել հնարավոր ռիսկերը», – նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

Ըստ թեմայի

Արցախի անկախության միջազգային ճանաչումը եղել է, կա և կմնա առաջնահերթ խնդիր. Բակո Սահակյան
Փաշինյանն ասել է` ինչ է նշանակում ժողովուրդներին պատրաստել խաղաղության. տեսանյութ
թեգերը:
Արցախ, Ռուսաստան, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ